Դավիթ Չալոյանը ծանր պայքարում դուրս եկավ քառորդ եզրափակիչ
ՍպորտՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Գերծանր քաշային (92 կգ +) կարգի 1/8 եզրափակիչում հայ մարզիկը մենամարտեց կոլումբացի Կրիստիան Սալսեդո Կոդասիի հետ եւ ծանր պայքարում հաղթանակ տարավ 4։1 հաշվով։
Չալոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից։ Այնտեղ նա 4:1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագային: