Գորիս-Կապան ավտոճանապարհը շատ անվտանգ է. ԱԱԾ փոխտնօրեն
SocietyՈչ մի փոփոխություն չկա Փայլասարում. Նախորդ օրը սահմանապահ զորքերի հրամանատարը եղել է այստեղ և հարցերին պատասխանել է. Այնտեղ ոչ մի փոփոխություն չունենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Արամ Հակոբյանը։
Նա նաև նշեց, որ Գորիս-Կապան ավտոճանապարհը շատ անվտանգ է․ «Այո, անվտանգ է։ Ես անցած օրն եմ եկել, շատ անվտանգ է»։
Դիտարկումներին՝ Փայլասարի բարձունքից ռուսական զորքն իջել է, բացատրություն ներկայացվե՞լ է թե ինչո՞ւ է իջել, քաղաքացիներն ահազանգում են, որ իրենց մեքենաներն կանգենցնում են, ստուգում են, հարվածում մեքենաներին, նա պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, նման տեղեկություն ես չունեմ»: