Բելգիան Ստեփանակերտում պայթյունից տուժած մի քանի վիրավորների կընդունի՝ բուժում ստանալու նպատակով Նազելի Բաղդասարյանը եւ Շիրակի մարզպետը ներկայացնում են ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը «Ո՜չ, ՀՀ իշխանությունները լեգիտիմ չեն». Զախարովայի ու Խալաթյանի հերթական բանավեճը Հաստատվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը Ավանեսյանը BBC-ին ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված անձանց առողջապահական կարիքները Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանի ավագանին արտահերթ նիuտ է գումարելու Կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից կալանավորված անձին բյուրեղանման զանգվածի փոխանցման փորձը Դիմեք Երևանին, Բաքվի կողմից ձերբակալված անձինք ՀՀ քաղաքացի են, մեզ չեն դիմել. Զախարովա ՀՀ-ում ուսուցչի 1035 թափուր հաստիք կա. ԼՂ-ից տեղահանվածների համար ընդունելության ընթացակարգը կպարզեցվի 

Բալասանյանը խայտառակվեց. դա անդեմ, անսկզբունք ազգանուն է. Վարդան Ղուկասյանը՝ Գյումրիի ընտրությունների բացթողումների մասին

Քաղաքական

Գյումրիի նորընտիր ավագանին այսօր՝ նոյեմբերի 1-ին, իր առաջին նիստում 24 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ քաղաքապետ ընտրեց «Բալասանյան դաշինքի» կողմից առաջադրված թեկնածու Վարդգես Սամսոնյանին։ Նրա թեկնածությանը դեմ քվեարկեցին «Զարթոնք», «Ապրլու Երկիր» կուսակցությունները և ՀՀԿ-ն: Կողմ քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիրը»:

Կայացած ընտրությունների, նորընտիր և նախկին քաղաքապետերի, «Բալասանյան դաշինքի» և «ՔՊ»-ի միջև ստորագրված հուշագրի և այլնի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, որն ընտրություններին տվեց հակիրճ որակում՝  «խայտառակություն». «Գյումրիի ընտրություններում հաղթող ու պարտվող չկա: Մասնակցել է 10 կուսակցություն և քվեարկել է ընդամենը 25.000 մարդ՝ 10-12% և ասել, թե ընտրություն է եղել, խայտառակություն է: Հսկայական քաղաքում այդքան քիչ տոկոս ընտրության մասնակցություն է եղել ու պետք է ասեն՝ հաղթե՞լ են ու քաղաքապե՞տ են՝ ամոթ է»,- ասաց նա՝ վերհիշելով իր ընտրության տարիները, երբ, ըստ իր խոսքերի, իրեն ձայն էր տվել 37.000 բնակիչ և արդյունքն էլ առանց կեղծիքի ու գումար բաժանելու է եղել: 

Վարդան Ղուկասյանը համոզված է՝ Գյումրիի ընտրությունները անաչառ կերպով չեն անցկացվել, պետք է ազատ ընտրություն լիներ. «Մինչև քուանշով քաղաքապետ ընտրելու օրենքը չվերացնենք, այդ ամենն ընտրություն անվանելը, սխալ կլինի: Պետք է ազատ ընտրություն լինի, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իր թեկնածությունն առաջադրի: Այս ամենն արել է նախկին իշխանությունը, որպեսզի քաղաքապետերին կառավարեն, այն ժամանակ ինձ կառավարելը բարդ էր այդ պատճառով իմ օրինակով նման օրենք մտցրեցին երկրում»,- նշեց նախկին քաղաքապետը՝ հավելելով, որ քաղաքապետի ընտրությունները պետք է առանց կուսակցական պատկանելիության լինեն, որ անհատը ևս կարողանա իր թեկնածությունն առաջադրի:

Մեր զրուցակիցը ցավում է, որ հնարավորություն չի ունեցել մանսակցելու Գյումրիի ընտրություններին, քանի որ, ինչպես ինքն է նշում, իր ճանապարհը փակել են: Եթե մասնակցեր, վստահ է՝ Բալասանյան դաշինքը 10-րդ տեղը կզբաղեցներ. «Եթե անհատը կարող է այդ 10-ը կուսակցություններին հաղթել, ապա ինչո՞ւ են այդ մարդու ճանապարհը փակում, ինչո՞ւ չեն թողնում, որ նա իր թեկնածությունը առաջադրի: Եթե մենք մասնակցեինք ընտրություններին, ապա դրանք կընկնեին 10-րդ տեղ, բայց ինձ չեն թողնում՝ մասնակցեմ, ճանապարհս փակել են, քանի որ եթե իրենք ասեն, այս հողերը պետք է հանձնենք, ես դեմ կլինեմ, ազգադավ գործողություններ չեմ ընդունում, իմ գործողությունները միայն ի շահ հասարակության են»,- ասաց Վարդան Ղուկասյանը:

Վերջինս այն կարծիքին է, որ «Բալասանյան դաշինքի» քաղաքապետն այնպես է աշխատելու, որ դուր գա ավագանուն, բայց ոչ ժողովրդին, որովհետև հենց ավագանին է ընտրել նրան. «Ինչ ասի ավագանին, դա էլ կանի Բալասանյան դաշինքը: Սամվել Բալասանյանը ո՞վ է, խելոք, ենթարկվող անձնավորություն. իրենից ի՞նչ է ներկայացնում, անդեմ մարդ է էլի, վերևից ինչ ասացին, այդպես էլ պետք է անի: Բալասանյան Սամվելը իր թիմով անաղուհաց մարդիկ են, իրենց բնութագիրը ժողովուրդն ավելի լավ կներկայացնի»,- ընդգծեց Վարդան Ղուկասյանը: 

Անդրադառնալով Բալասանյան դաշինքի և ՔՊ-ի միջև ստորագրվելիք հուշագրին՝ նախկին քաղաքապետն ասաց, որ այդ երկու ուժերի համագործակցությունից ամեն ինչ էլ կարելի է սպասել. «Վերջերս ուղղակի ժողովուրդը ՔՊ-ին չէր ընդունում, այդ պատճառով իրենց ձայնը տվեցին «Բալասանյան դաշինքին», ինքն էլ նորից գնաց ՔՊ-ին միացավ ու լրիվ խայտառակվեց: Բալասանյան դաշինքից ամեն ինչ հավատացեք, որտեղ ուժ՝ ինքը այնտեղ. անսկզբունք ազգանուն է, ով չի ճանաչում իրե՞նց, դուրս եկեք քաղաք՝ բոլորը կասեն»,- ասաց, Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, որ իրենց տվել է շեն քաղաք և շատ ուրախ կլինի, որ գոնե 3 նոր բան ավելացնեն իր ստեղծածի վրա: 

Գյումրիի նախկին քաղաքապետի հետ խոսեցինք նաև քաղաքի ապագայից, սակայն, ինչպես պարզ դարձավ նրա հետ զրույցից, նա լավ ապագա չի սպասում քաղաքի համար. «Տա՛ Աստված, ամեն ինչ լավ լինի, ծառայեն ժողովրդին, մենք էլ տեսնենք, ուրախանանք, բայց չեմ կարծում, որ այսքան ավագանիներով, այսքան տարբեր խմբակցություններով  դա կլինի: Նրանք իրար միս են ուտելու, ամեն մեկը քաշելու է իր կողմը, իր թևի տակ, չեմ կարծում, թե լավ կլինի, բայց ամեն դեպքում ես լավատես եմ: Ցանկանում եմ հաջողակ լինեն, ինչ-որ մենք արել ենք կարողանան դրա վրա ինչ-որ բան ավելացնել, մենք շեն քաղաք ենք հանձնել տվել ենք ամեն ինչ»,- ասաց Վարդան Ղուկասյանը՝ շեշտելով, որ չնայած նախկին իշխանությունները ամեն ինչ անում են, որ իրեն վարկաբեկեն, միևնույն է ժողովուրդը իրեն շարունակում է սիրել և հարգել:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բելգիան Ստեփանակերտում պայթյունից տուժած մի քանի վիրավորների կընդունի՝ բուժում ստանալու նպատակովԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի հայոց թեմի ուխտավորներինՆազելի Բաղդասարյանը եւ Շիրակի մարզպետը ներկայացնում են ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը«Ո՜չ, ՀՀ իշխանությունները լեգիտիմ չեն». Զախարովայի ու Խալաթյանի հերթական բանավեճըՀաստատվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմըԱվանեսյանը BBC-ին ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված անձանց առողջապահական կարիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանի ավագանին արտահերթ նիuտ է գումարելուԿանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից կալանավորված անձին բյուրեղանման զանգվածի փոխանցման փորձըԴիմեք Երևանին, Բաքվի կողմից ձերբակալված անձինք ՀՀ քաղաքացի են, մեզ չեն դիմել. ԶախարովաՀՀ-ում ուսուցչի 1035 թափուր հաստիք կա. ԼՂ-ից տեղահանվածների համար ընդունելության ընթացակարգը կպարզեցվիԱռևտուր կեղծ 20-հազարանոց թղթադրամով․ Հրազդանի ոստիկանների բացահայտումըՔրեական վարույթի շրջանակներում պարզվում են Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ երեք մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքներըԱՀ-ում անհետ կորածների նույնականացման համար իրականացվում է նմուշների ընդունման գործընթացՖրանսիան չեզոք միջնորդ չէ. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Կոլոննայի հայտարարություններինԼավրովն ի նկատի է ունեցել, որ ՀՀ վարչակազմը «մշտական չէ». ԶախարովաԿԳՄՍ փոխնախարարը Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ ամփոփել է «Աղետների կառավարում» վարժանքի արդյունքներըԲաքվում Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է. Trend Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխանՈչ թե ՌԴ-ն է դավաճանել Հայաստանին, այլ ԵՄ-ն, երբ համոզեց Երևանին չկատարել պայմանավորվածություններըԱլիևը հրաժարվել է Գրանադայում հանդիպել Փաշինյանի հետ. նշվել է պատճառըԷլեկտրալարերում հրդեհ է բռնկվել, պարզվել է, որ այն տեղի է ունեցել բնակարանումԿութի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների, ՀՀ զինծառայողի սպանության դեպքով քրվարույթներ են նախաձեռնվելԻնչ պաշտոն ունի Սարգիս Գալստյանը (փաստաթուղթ)․ Mediahub.am«Ալիև՜, մարդասպա՜ն». ՄԱԿ-ի դիմաց կրակ վառեցին, ոստիկանները բերման ենթարկեցին ակտիվիստներինԻտալիայի հյուսիսում ավտոբուսն ընկել է էստակադայից. 21 մարդ է զոհվելՀիացած ենք Հայաստանով. Պետդեպը՝ Հռոմի ստատուտի վավերացման մասինԲաքուն տարածում է գերեվարված Արայիկ Հարությունյանի նկարները«Մա՜մ, մենք պապային երկու անգամ կորցրեցինք․ էն ժամանակ գոնե գերեզման էինք գնում, հիմա դա էլ չենք կարող»․ Ճարտարից Նարեն այսօր գնաց դպրոցԱրցախի վրա հարձակումից 2 օր առաջ Թուրքիայում կայացել է ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպումԵրևան-Էջմիածին ճանապարհին գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է եղել․ 34-ամյա երիտասարդի են դանակահարելՀայաստանի համար ճակատագրական հարցի վերաբերյալ որոշումները կայացվել են՝ առանց հայ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու. ԶախարովաԱյս տունը գյուղերից մեկում արցախցիներին վարձով է առաջարկվում 80.000 դրամովԱրցախցիների տների վարձի համար կառավարությունը կհատկացնի 40 000 դրամ և 10 000 դրամ կոմունալների համարՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններՍտեղծվել է Երևան քաղաքի գլխավոր հատակագծի շոշափելի կրկնօրինակը Իրանը պատրաստ է դիտորդներ տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին. Իրանի ԶՈՒ ԳՇ պետՈւշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը․ խորհրդակցություն՝ ՀՀ-ի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջևԴրամը շարունակում է արժեզրկվելԱրդյոք կներվեն արցախցիների բանկային պարտավորություններըԱրցախից ՀՀ բռնի տեղահանվածների թիվը չի փոխվել, հաշվառվածների թիվը 95 711 է Հայտնի է Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ինքնությունը«Եկեք շարունակենք այսպես. Եվրոպան կանչում է». Մխիթարյանի գրառումը Ինտերի հաղթանակից հետո Նազելի Բաղդասարյանը ներկայացնում է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության աշխատանքների ընթացքըՍյունիքի մարզպետը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին ՀՀ ուղարկված հումանիտար օգնության համարՍամվել Շահրամանյանը գերեվարված չէ Դավիթ Գալստյանը հերքում է իր հորեղբոր՝ Ստեփանակերտի պարետ նշանակվելու լուրերը Հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀոկտեմբերի 4-ի աստղագուշակ
Ամենադիտված