Որ կուսակցություններն են առաջադրվելու Կապանի, Ստեփանավանի և Իջևանի ընտրություններին
PoliticalՆոյեմբերի 14-ին Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։
Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը կգլխավորի Դավիթ Դանիելյանը, իսկ «Շանթ» դաշինքով առաջադրվել է գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Ստեփանավանում ընտրություններում կպայքարեն «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ ՔՊ ավագանու ցուցակը գլխավորում է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, ԲՀԿ-ից՝ Հարություն Ղարագոզյանը, իսկ ՀԱԿ-ից ցուցակի առաջին համարը Վանո Հակոբյանն է։
Իջևանում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, իսկ ՀՅԴ ավագանու ցուցակը՝ Վահան Ղազումյանը։
Նշենք, որ 3 համայնքում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման համար կառավարությունը ոստիկանությանը կհատկացնի 25 մլն 249 հազար դրամ, ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ 2021թ. պետբյուջեի «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում» միջոցառման շրջանակում: Որոշումն ընդունվել է գործադիրի սեպտեմբերի 2-ի նիստում։