Էրդողանը Մակրոնին ներկայացրել է Հարավային Կովկասում «վեցնյակի» գաղափարը
ForeignՀռոմում կայացած Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել է նաեւ Հարավային Կովկասում «վեցնյակի» գաղափարը։ Էրդողանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հարավային Կովկասում դրական քայլեր են նկատում, պատրաստ են վեց երկրների հետ խաղաղության հարթակ ստեղծել։
«Նա (Մակրոնը – խմբ.) բարձրացրել է Հարավային Կովկասում իրավիճակի հարցը։ Անցած շաբաթ եղել ենք Ադրբեջանում և ներկայումս Հարավային Կովկասում դրական քայլեր են ձեռնարկվում, և մեր եղբայր Իլհամ Ալիևը վճռականորեն ցանկանում է շարունակել այդ դրական քայլերը…Իսկ այդ հանդիպմանը (Մակրոնի հետ հանդիպման – խմբ.) առաջին պլան է մղվել տարածաշրջանում վեցակողմ պլատֆորմ ստեղծելու հարցը։ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանն ու Հայաստանը, եթե նրանք բոլորը համաձայնեն, մենք այստեղ խաղաղության հարթակ կստեղծենք», - լրագրողների հետ զրույցում ասել Է Էրդողանը։