Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները բանակցություններում արդյունքի չեն հասել Հայաստանը երկրորդ եզրափակիչի ուղեգիրն է նվաճել Եվրոպայի բռնցքամարտի պատանիների առաջնությունում «Դա քարոզչություն անելու տեղ չէր, հակաքարոզչությունն է ակտիվ սկսվել». Ավինյանը` իր աղմկահարույց հայտարարության մասին Էրդողանը Լվով կատարած իր այցով ցանկանում է մեծացնել Թուրքիայի ազդեցությունն Ուկրաինայում. The Independent Պարզաբանում` Արագածի գիտական կենտրոնի տարածքը վարձակալության հանձնելու վերաբերյալ Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Էջմիածնում. կա 1 զոհ, 1 վիրավոր Եվրոպայի լիգա․ «Փյունիկն» ու «Շերիֆը» չպարզեցին հաղթողին Տիտեն ծաղրել է Ադրբեջանին Երևանում բախվել են Nissan Murano-ն, Mercedes-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր Կարո՞ղ է մտածում եք, որ միջանցք կտաք, բայց ձև կանեք, որ ոչինչ էլ չեք տվել. Հրանտ Բագրատյան 

Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ քրգործերով հետապնդվում է շուրջ 4 տասնյակ անձ. գլխավոր դատախազ

Քաղաքական

2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական և վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից տրվել են իրավական գնահատականներ յուրաքանչյուր առանձին դեպքին, ինչպես նաև ամբողջական ընդհանրության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Առաջին ալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ գլխավոր  դատախազ Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ քրեական գործերի ընթացքին:

«Այսօր արդեն մեր քրեական գործով ձեռք բերված ապացույցներով մենք մի քանի ուղղություններով համապատասխան քրեական հետապնդումներ ունենք: Դրանք վերաբերում են ինչպես ագրեսիվ պատերազմ սանձազերծելուն, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով, արգելված զինատեսակներով, արգելված պատերազմական միջոցներով պատերազմ վարելու կանոնները խախտելուն, դրանք վերաբերում են նաև հայկական պատմամշակութային արժեքները ոչնչացնելուն, վնասելուն, այդպիսիք վերաբերում են նաև գերեվարված հայ զինվորականների նկատմամբ խոշտանգումներին, անմարդկային վերաբերմունքի դրսևորումներին, միջազգային ահաբեկչությանը և վարձկան ահաբեկիչների ներգրավմանը այդ պատերազմական գործողություններին: Այդ գործերով քննության արդյունքներում այս պահի դրությամբ մենք ունենք շուրջ 4 տասնյակ քրեական հետապնդման ենթարկվող անձինք, որոնց նկատմամբ նաև հայտարարվել է հետախուզում: Ունեցել ենք նաև ռազմական գործողությունների ընթացքում ձերբակալված 2 վարձկան ահաբեկիչներ, որոնց նկատմամբ դատական ակտ ունենք արդեն, դատավճիռ է կայացվել, վերջիններս դատապարտվել են ցմահ ազատազրկման»,-նշել է Արթուր Դավթյանը:

Գլխավոր դատախազի խոսքով, կարող ենք միանշանակ պնդել՝ ամբողջ աշխարհում աներկբա ընդունված է, որ ռազմական գործողությունների ընթացքում թուրք-ադրբեջանական ուժերն իրենց կազմում ներգրավել և օգտագործել են վարձկան ահաբեկիչների: Նրա խոսքով, դա հայկական կողմին հնարավորություն տվեց, հատկապես ռազմական գործողությունների ավարտից հետո, առավել ակտիվացնել միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, հատկապես տարածաշրջանում այդ մարդկային չարիքի՝ ահաբեկչության դեմ համատեղ ուժերով պայքար իրականացնելու ուղղությամբ:

«Դրա մասին մեր հատկապես ստրատեգիական գործընկերներից հստակ դիրքորոշում են հայտնել ՌԴ պատկան մարմինները, ընդամենը օրեր առաջ Հայաստանում էր գտնվում իմ հրավերով ԻԻՀ գլխավոր դատախազը: Շատ պարզ լեզվով դրա՝ այդ փաստի, և այդ փաստի դեմ համատեղ ուժերով պայքար իրականացնելու մասին հստակ արտահայտվեց նաև Իրանի իմ գործընկերը»,-նշել է գլխավոր դատախազը:

Անդրադառնալով վերջերս Ռուսաստանի իր պաշտոնակցի և Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ եռակողմ հանդիպմանը՝  Արթուր Դավթյանը նշել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ըստ էության, տարածաշրջանում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր մեխանիզմները և այդ մեխանիզմների մեջ իրենց ուրույն տեղն ունեն իրավական մեխանիզմները: Նա նկատել է, որ ՌԴ-ն ակտիվ ներգրավվածություն ունի այս գործընթացում և հատկապես հետպատերազմական հումանիտար հարցերի լուծման ոլորտում:

«Եվ ի պատիվ իմ գործընկերոջ՝ ՌԴ գլխավոր դատախազի, պետք է ասեմ, որ առաջին իսկ պահից ինքը նախաձեռնություն է ցուցաբերել հատկապես հումանիտար, իրավական բնույթ ունեցող հարցերով երկխոսություն սկսելու և ունենալով մեկ նպատակ, որպեսզի այդ բնույթի խնդիրները շատ արագ լուծվեն բոլորի համար կարծում եմ հասկանալի է մի բան, առանց հումանիտար խնդիրների լուծման, այսօր արծարծվող, նաև փաստաթղթերում առանձին շրջանառվող այլ համագործակցության, այլ ուղղություններով գործակցությունը միշտ էլ վտանգված է լինելու: Եվ առաջին մեր եռակողմ հանդիպումը եղավ հունվար ամսին Մոսկվայում ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ, օրակարգն այդ պահին իմ կողմից բարձրացված եղել է այս տրամաբանության մեջ՝ հատկապես մեր գերիների վերադարձման հարցը:

Իհարկե, ՀՀ-ն տարբեր մեխանիզմներով, տարբեր պետական ինստիտուտների համագործակցության արդյունքում է այս ուղղությամբ աշխատել, որովհետև սա առաջնահերթություն է եղել մեզ համար, որպես պայմանական արդյունք կարող ենք համարել այնքանը, որ դրանից հետո մենք բավականաչափ մեր ռազմագերիների վերադարձ ունեցել ենք: Ցավով, այս պահի դրությամբ, խնդիրն ամբողջությամբ լուծված չէ, բայց վստահորեն կարող եմ ասել, որ կա ընդհանուր, բազմակողմ ընկալում, որ այդ խնդիրը ժամ առաջ պետք է լուծվի:

Դրան հաջորդել է մեր 2-րդ հանդիպումը և վերջին հանդիպումը, որը տեղի ունեցավ Նոր Սուլթանում, այստեղ քանի որ գերիների լիարժեք  վերադարձ մենք չունեինք, կրկին առաջին խնդիրը իմ կողմից բարձրացված եղել է գերիների հարցը, սահմանային միջադեպերի հետ կապված հնարավոր եռակողմ մեխանիզմներ ձևավորելու անհրաժեշտությունը, և դա բացատրել եմ այն պարզ, հասկանալի պատճառով, որ սահմանային յուրաքանչյուր միջադեպ, իսկ այդպիսի օրինակներ մենք շատ ենք ունեցել, միշտ էլ կարող են որևէ կողմի կողմից գեներացվել և ցանկացած պահի ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դրանք ինչ կուլմինացիայի կարող են բերել: Իմ առաջարկությունն ընդունվել է, ողջունվել է նախ իմ գործընկերոջ՝ ՌԴ գլխավոր դատախազի կողմից, համաձայնություն է տվել դրան նաև Ադրբեջանի գլխավոր դատախազը, և դրա արդյունքում պետք է արդեն յուրաքանչյուր կոնկրետ դեպքով ձեռք բերել պայմանավորվածություններ, իհարկե, սա էլ հեշտ չէ, սա, այս տեսակ շփումներն էլ շատ պարզ ու սահուն չեն ընթանում: Վստահորեն կարող եմ ասել, որ դրան հաջորդող հիշարժան միջադեպերից մենք ունեցանք Արցախում՝ Մարտակերտի շրջանում, տրակտորի վարորդի սպանությունը, և մեր պայմանավորվածությունների շրջանակում մենք անմիջապես տեղեկատվությունը տվել ենք մեր ռուս գործընկերներին, ակնկալել ենք, որ նրանք  ադրբեջանական կողմի հետ քննարկումներ կսկսեն»,-նշել է Արթուր Դավթյանն՝ ավելացնելով, որ ստացել են պատասխան տեղեկատվություն, ու տեսնում են ռուս գործընկերների ակտիվ կապի մեջ լինելը:

Արթուր Դավթյանի խոսքով, հայկական կողմը  պահանջները շատ հստակ է ձևակերպել. նմանատիպ ցանկացած դեպքի առնչությամբ նշված մեխանիզմների դրական ազդեցությունը կլինի այն ժամանակ, երբ յուրաքանչյուր նման դեպք բացահայտվի, և մեղավոր անձը պատասխանատվության ենթարկվի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
105-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքըՍերբիայի և Կոսովոյի ղեկավարները բանակցություններում արդյունքի չեն հասել Wildberries-ը հայտ է ներկայացրել «Յագոդկի» ապրանքանիշի գրանցման համար Հայաստանը երկրորդ եզրափակիչի ուղեգիրն է նվաճել Եվրոպայի բռնցքամարտի պատանիների առաջնությունում «Դա քարոզչություն անելու տեղ չէր, հակաքարոզչությունն է ակտիվ սկսվել». Ավինյանը` իր աղմկահարույց հայտարարության մասին Էրդողանը Լվով կատարած իր այցով ցանկանում է մեծացնել Թուրքիայի ազդեցությունն Ուկրաինայում. The IndependentՊարզաբանում` Արագածի գիտական կենտրոնի տարածքը վարձակալության հանձնելու վերաբերյալ Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Էջմիածնում. կա 1 զոհ, 1 վիրավորԵվրոպայի լիգա․ «Փյունիկն» ու «Շերիֆը» չպարզեցին հաղթողին Ճանապարհորդը 11 օր գոյատևել է առանց սննդի և այդ ընթացքում անցել 162 կիլոմետր Տիտեն ծաղրել է ԱդրբեջանինԵրևանում բախվել են Nissan Murano-ն, Mercedes-ն ու Opel Astra-ն. կա վիրավորԿարո՞ղ է մտածում եք, որ միջանցք կտաք, բայց ձև կանեք, որ ոչինչ էլ չեք տվել. Հրանտ Բագրատյան «Կրակը վերևից թափվում էր ուղիղ ոտքերիս վրա». այրվածքներ ստացած 28-ամյա Հռիփսիմեն պատմում է «Սուրմալու»-ի պայթյունից. News.am Գեղեցկության սրահի աշխատակիցը հեռացել է պրոցեդուրաների կեսից և հաճախորդին թողել ծուռ հոնքերովԱյսօր հանդիպել եմ անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին. ԱԻ նախարարԶբոսաշրջիկը լողավազանի ջուր է կուլ տվել և հայտնվել հիվանդանոցումԶելենսկին ևս մեկ պայման է առաջադրել Ռուսաստանի հետ բանակցությունների համար Փյունիկ-Շերիֆ հանդիպումն սկսվել է մեկ րոպե լռությամբԳամբիան ցանկանում է արգելել սեքս-զբոսաշրջությունը բրիտանացի թոշակառուների համար«Սուրմալու»-ում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներին մասնակցել է 1061 փրկարար Կարմիր գյուղ - Քռասնի ճանապարհի անտառամերձ-դաշտային տարածքում հրդեհ է բռնկվել. Արցախի ԱԻՊԾ Մենք նոր Չեռնոբիլ չենք ուզում․ Էրդողան Աշխարհի ամենաերկար մազերն ունեցող ամերիկուհին գերազանցել է իր ռեկորդըՀրաչյա Սարգսյանի նոր «նվերը» երևանցիներին73-ամյա տղամարդը դանակի հարվածներով սպանել է կնոջը ու Նոր Հաճնի կամրջից ցած նետվել Բժիշկները պատմել են ինտիմ հարաբերությունների ժամանակ ամենատարածված վնասվածքների մասինՈստիկանությունը Ռիմա Դեմիրճյանի մահից շուրջ մեկ տարի անց որոշել է դադարեցնել ծառայողական մեքենայի տրամադրումը «Հաջորդ աղետի գոտին կարող է լինել հենց այստեղ»․ Գեղամ Նազարյան Կոտայքի մարզում 41-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ կոտրել են իր հոր և եղբոր շիրմաքարերըԹուրքիայի նախագահի այցն Ուկրաինա հուժկու երկրի աջակցության հզոր ազդանշան է. Զելենսկի Տղամարդը ողջ է մնացել կայծակի հարվածից հետո և ստացել եղանակը կանխատեսելու ունակությունՊուտինի նոր հայտարարությունը տագնապ է առաջացրել ԱՄՆ-ում. NYPԻնչպես են հարստանում «հպարտ քաղաքացիների» բարեկեցության համար աշխատող պաշտոնյաներըԿամավորներից մեկի ավտոմեքենայի ապակին ևս կոտրել և որոշ իրեր տարել են․ ԱԻՆ խոսնակ Թուրքիան և Ուկրաինան հուշագիր են ստորագրել ավերված ուկրաինական ենթակառուցվածքի վերականգնման վերաբերյալԿատուն փրկել է քնի ժամանակ սրտի կաթված ստացած տիրուհու կյանքըԱդրբեջանցի զինծառայող է մահացել հրազենային կրակոցիցՄաքրվե՞լ է արդյոք մայրաքաղաքի օդը՝ «Սուրմալու»-ում պայթյունից հետո «Իմ նոր երգի տեսահոլովակի պրեմիերան կհետաձգվի՝ ստեղծված իրավճակից ելնելով»․ Սարո Գեւորգյան ԱԻՆ խոսնակն անդրադարձել է Փաշինյանի՝ ահաբեկչությունը «գրեթե բացառող» վարկածին Այրված խանութներ, վնասված ապրանք. կադրեր «Սուրմալու» առեւտրի կենտրոնի ներսից (տեսանյութ) ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել 11-ամյա երեխայի Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունը ժամանել է Հայաստան (տեսանյութ) Չինաստանում փեսացուն իր լավագույն ընկերներից որպես հարսանեկան նվեր է ստացել 42 կգ մետաղադրամԴատախազը չունի տնտեսվարողի գործունեությունը դադարեցնելու իրավասություն. պարզաբանում Հիշատակված նոտան ստացել ենք և սահմանված կարգով կարձագանքենք. ՀՀ ԱԳՆ Հնդկաստանում կինը կտրել է ընկերոջ սեռական օրգանը, քանի որ նա փորձել էր բռնաբարել իր դստերը«Սուրմալու»-ում որոնվող քաղաքացուն դեռ չի հաջողվել գտնել. ԱԻՆ խոսնակ
Ամենադիտված