Ֆրանսիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «Լիվերպուլի» երկրպագուների դեմ 10 անգամ ավելի շատ քաղաքացիներ, տարբեր մարզերում` հոգով ու մտքով ուղեկցում են երևանյան երթը. Արտակ Զաքարյան Մահացել է Ալբանիայի նախկին նախագահը Ֆինլանդիան մտադիր է Ռուսաստանի սահմանի մոտ 64 կործանիչ տեղակայել Երկուշաբթի օրվանից ժամը 11:00-ից բոլորիդ հրավիրում ենք հրապարակ, մի քանի հասցեներով գնում ենք. Իշխան Սաղաթելյան Մետրոպոլիտենում գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում ՔՊ խմբակցության պատգամավորներն Արարատ Միրզոյանի հետ քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր «Դիմադրություն» շարժման երթն ավարտվեց Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի սահմանների մոտ ռազմաքաղաքական բարդ իրավիճակ է ստեղծվել Կարմրաշեն գյուղում գտնվող սրբատեղիի մոտակա ժայռից քաղաքացի է ընկել ձորը 

Արմեն Սարգսյանը Գլազգոյում մասնակցում է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին

Արտաքին Քաղաքական

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին Գլազգոյում մասնակցել է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) բացման արարողությանը:

Գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարներին դիմավորել են Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նախագահ Սարգսյանը կարճատև զրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի նախագահը զրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Կատարի էմիրի, Հնդկաստանի, Կանադայի, Իսպանիայի, Իտալիայի, Ավստրալիայի վարչապետների, Արգենտինայի, Լիբանանի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Ղրղզստանի, Եվրոպական խորհրդի նախագահների հետ:

Գլազգոյի համաժողովին, որը Միացյալ Թագավորությունն անցկացնում է Իտալիայի հետ համագործակցությամբ, մասնակցում են 100-ից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Կլիմայի փոփոխության շուրջ այս քննարկումն իր շուրջ 30 հազար մասնակիցներով Մեծ Բրիտանիայի՝ երբևէ հյուրընկալած ամենամեծ միջազգային համաժողովն է, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հարցով ամենակարևոր միջոցառումը 2015 թվականի Փարիզի համաձայնագրից հետո:

Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը բացել և մասնակիցներին ողջունել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նա մասնավորապես ասել է. «Եթե այսօր կլիմայական փոփոխությունների դեմ լրջորեն գործի չանցնենք, մեր երեխաների համար վաղն արդեն շատ ուշ կլինի որևէ բան փոխել․․․ Նրանք կիմանան, որ Գլազգոն այն պատմական շրջադարձային կետ էր, որտեղ պատմությունը չկարողացավ շրջադարձ կատարել»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր ելույթում մասնավորապես նշել է. «Մեր կախվածությունը հանածո վառելիքից մարդկությանը մղում է դեպի եզրագիծ: Մենք սուր երկընտրանքի առաջ ենք կանգնած՝ կամ մենք կանգնեցնում ենք այն, կամ այն կկանգնեցնի մեզ: Ժամանակն է ասել՝ բավական է: Բավական է դաժան վերաբերվենք կենսաբազմազանությանը: Բավական է սպանենք ինքներս մեզ ածխածնով: Բավական է վերաբերվենք բնությանը՝ իբրև զուգարանի: Բավական է վառենք, հորատենք և մեր ճանապարհն ավելի խորը փորենք: Մենք փորում ենք մեր իսկ փոսը:

Վերջին տասնամյակում շուրջ 4 մլրդ մարդ է տուժել կլիմայական աղետների հետևանքով: Ես կոչ եմ անում զարգացող երկրներին ստեղծել անհրաժեշտ ֆինանսական ու տեխնոլոգիական պայմաններ՝ ակտիվացնելու դեկարբոնիզացիան և փուլային ճանապարհով հրաժարվելու ածխից»:

Ուելսի արքայազն Չալզի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց, թե որքան ավերիչ կարող են լինել անդրսահմանային ճգնաժամերը․ «Մենք պետք է հրատապ կրճատենք արտանետումները և միջոցներ ձեռնարկենք՝ մթնոլորտում արդեն իսկ առկա ածխածնի դեմ պայքարելու համար: Սպառնալիքների ծավալը, որին մենք առերեսվում ենք, մեզ կոչ է անում գտնել գլոբալ լուծումներ՝ ածխի վրա հիմնված տնտեսությունն արմատապես տրանսֆորմացիայի ենթարկելու միջոցով: Ժամանակն արդեն անցել է, աշխարհը պետք է գործի հիմա»:

Մյուս ելույթ ունեցողները նույնպես շեշտել են կլիմայի փոփոխությանը դիմագրավելու համար հրատապ քայլերի անհրաժեշտությունը։ Ընդգծվել է, որ կլիմայի փոփոխությունը կշարունակի ընդհանուր համաշխարհային մարտահրավեր լինել, և յուրաքանչյուր երկիր պարտավոր է քայլեր ձեռնարկել մոլորակի ապագայի համար՝ հանուն գալիք սերունդների։

Նշվել է, որ 2015 թվականի Փարիզյան համաձայնագրով մասնակից երկրները համաձայնեցին միասին աշխատել գլոբալ տաքացումը սահմանափակելու ուղղությամբ, պատրաստ լինել կլիմայի փոփոխության ամենավատ ազդեցություններին, ինչպես նաև այդ նպատակների իրագործման համար ապահովել պետական ֆինանսավորում։ Իսկ Գլազգոյում համաշխարհային առաջնորդները ներկայացրել են ներքին և միջազգային մակարդակում իրենց երկրների կողմից նախատեսվող գործողությունները, մասնավորապես՝ արտանետումների նվազեցման ծրագրերը, մոլորակի կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով բնական միջավայրերը և էկոհամակարգերը պաշտպանելու և վերականգնելու ուղղությամբ քայլերը։

Կարևորվել է արագ անցումը վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառմանը՝ նշելով, որ կլիմայի փոփոխությանն արձագանքելու նախաձեռնություններում հարկ է առաջնային կարևորություն տալ կանաչ մատակարարման շղթաներին ու կայուն զարգացմանը:

Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը նախատեսվում է նոյեմբերի 2-ին:

ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության 2021 թվականի համաժողովը, որը հայտնի է նաև COP26 կամ Գլազգոյի համաժողով անուններով, ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովն է, որին մասնակցում են բոլոր այն երկրները, որոնք վավերացրել են ՄԱԿ-ի՝ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան: Հայաստանը կոնվենցիան վավերացրել է 1993 թվականի մայիսին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ֆրանսիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «Լիվերպուլի» երկրպագուների դեմ10 անգամ ավելի շատ քաղաքացիներ, տարբեր մարզերում` հոգով ու մտքով ուղեկցում են երևանյան երթը. Արտակ Զաքարյան Մահացել է Ալբանիայի նախկին նախագահը Միլիոնատիրուհին նախկին ամուսնուն ստիպել է մաքրել զուգարանը՝ հավաքարարի վրա խնայելու համարՖինլանդիան մտադիր է Ռուսաստանի սահմանի մոտ 64 կործանիչ տեղակայելԵրկուշաբթի օրվանից ժամը 11:00-ից բոլորիդ հրավիրում ենք հրապարակ, մի քանի հասցեներով գնում ենք. Իշխան Սաղաթելյան Մետրոպոլիտենում գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում ՔՊ խմբակցության պատգամավորներն Արարատ Միրզոյանի հետ քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր «Դիմադրություն» շարժման երթն ավարտվեց Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի սահմանների մոտ ռազմաքաղաքական բարդ իրավիճակ է ստեղծվելԿարմրաշեն գյուղում գտնվող սրբատեղիի մոտակա ժայռից քաղաքացի է ընկել ձորը Ընկերոջ հետ Թաքնված ջրվեժ այցելած աղջիկն ընկել է գետը․ ուշքի է եկել և ահազանգել ոստիկանություն՝ ընկերը չկա, որոնումները շարունակվում են70–ամյա տիկինը նամակ և իր ՀՅԴ–ական պապից ժառանգած 14 ոսկին ուղարկել է Իշխան Սաղաթելյանին ու Գեղամ Մանուկյանին Զելենսկու պահանջները գործնականում իրագործելի չեն. ԶԼՄՀարկատուների հաշվին խնայողություններ արած Վահե Ղալումյանի ճոխ ձեռքբերումըՎիկտորյա Սահակյանը ներքնազգեստով լուսանկար է հրապարակել«Դիմադրություն» շարժումը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Ընդդիմության լիդերները ծաղիկներ խոնարհեցին Արամ Մանուկյանի արձանին (տեսանյութ) Պուտինը չեղարկել է զինվորական պայմանագիր կնքելու տարիքային շեմը Փաշինյանն ու թիմակիցները «ջրել» են հանրությանը խոստացած մեգա նախագծերըՈստիկանները պարզել են Լոռու մարզում տեղի ունեցած առեղծվածային դեպքի հանգամանքները«Աշխարհում ամենազարմանալին անկրկնելի բնությունն է՝ իր ամեն ծառ ու ծաղկով»․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) ԻՔՄ-ն հայտնել է, թե քանի մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին Հայաստանում Եգիպտոսի դեսպանի տանը մաքրուհի աշխատող անձը գողություն է կատարել․ Aravot.am Եկել է ջրբաժանի պահը․ հունիսի 3-ը լինելու է նրանց քաղաքական գերեզմանը. Իշխան ՍաղաթելյանԿադիրովը սպառնացել է ԼեհաստանինԱլիևը հորս և Սերժ Սարգսյանի նկատմամբ բարդույթ ունի, դրա համար էլ իրենց անունն է տալիս. Լևոն Քոչարյան Սա մեր հողն է, հայերինն է, չի կարող հայկական հողը նվիրվի թուրքին. Գայա ԱրզումանյանՏղաներ, մենք կանք՝ ի հեճուկս արտաքին ու ներքին թշնամու․ Լիդա մայրիկ Ծնկածը պետք է հեռանա․ իրավունք չունի կանգուն ազգին ղեկավարել․ Արմեն Ռուստամյան Հարությունյանի և Իդալգոյի հանդիպման կապակցությամբ Բաքուն բողոք է հայտնել Փարիզին Վարանդայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրաՈչ մեկին թույլ չենք տալու խլել քաջորդիների արյամբ սրբացած մեր հայրենիքը․ Մետաքսե Հակոբյան Միասնական աղոթք Ֆրանսիայի հրապարակում՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ Բլինկենը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը Ռուսները զանգվածաբար սկսել են ընկերություններ բացել ԹուրքիայումՍեփական սխալների համար ուրիշներին մեղադրելը, ամեն գնով արդարացումները միայն թուլացնում են մեր պետականությունը. Թաթոյան «Ամեն առավոտ կյանքը նորից սկսելու ժամանակն է»․ Սոֆի Մխեյան (լուսանկար) Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքին Բելլա Հադիդը ներկայացել է «մերկ» զգեստով (լուսանկարներ)«Ձեր քթից բրելու ենք». Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարի պատճառով սոցնախարարության աշխատակցին հեռացրել են աշխատանքից Ընդդիմության հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում․ ուղիղ միացում Փրկարարները ձորից դուրս են բերել դի Մեր նպատակներից մեկն է՝ խթանել առողջ ապերալակերպը, ֆիզկուլտուրան և սպորտը. Նիկոլ Փաշինյան Պուտինը Մակրոնի և Շոլցի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակն Ուկրաինայում «Ինտեր»-ը «Ռոմա»-ին հայտնել է Մխիթարյանի հետ բանավոր պայմանավորվածության մասին «Հուսո առագաստ»-ը սկսել է նավարկությունը դեպի բաց ծովԱդրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Ավետարանոցի Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը «Արամ Մանուկյանի տունը շարունակում է աղբանոց մնալ». Գայանե Մելքոմ Մելքոմյան Հանրահավաք Ստեփանակերտում` հանուն Արցախի․ ուղիղ
Ամենադիտված