Երևանում պարեկները «BMW»-ում մեքենաների գողացված հայելիներ են հայտնաբերել
Արտակարգ ՊատահարՈստիկանությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցած գողության դեպքով:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, այդ օրը՝ ժամը 05:30-ի սահմաններում, պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Ամիրյան փողոցում նկատել են BMW մակնիշի ավտոմեքենա, ապա կանգնեցնելով այդ ավտոմեքենան, զննության են ենթարկել:
Բեռնախցիկում հայտնաբերվել են տարբեր տեսակի թանկարժեք ավտոմեքենաների հայելիներ, ինչը կասկած է առաջացրել պարեկների մոտ և գողություն կատարելու կասկածանքով BMW-ի վարորդին ու ուղևորին բերման են ենթարկել:
Պարզվել է՝ մեքենան վարել է Երևանի բնակիչ, 23-ամյա Հարություն Վ.-ն, իսկ ուղևորը եղել է Երևանի բնակիչ, 22-ամյա Մեսիա Ս.-ն: Փաստերի ճնշման տակ Հարություն Վ.-ն խոստովանել է, որ բեռնախցիկում հայտնաբերված հայելիները ինքը գողացել է Երևանի տարբեր վարչական շրջաններում կայանված ավտոմեքենաներից:
Հարություն Վ.-ից և Մեսիա Ս.-ից ստորագրություն է վերցվել: