Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Շենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am 

Հանրահավաք՝ ինչի՞ մասին. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Ընդդիմադիր համակարգերից կցկտուր արտահոսքեր են տրվում առաջիկայում սպասվող  հանրահավաքի մասին։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նկատելի անհստակությունը, սակայն, մատնում է, որ մի շատ կարևոր բան  պարզ չէ. դա լինելու է հանրահավաք ինչի՞ մասին, ինչի՞ն դեմ կամ ինչի՞ն կողմ։ Փաստաթղթերի՞, որոնց բովանդակությունը չգիտենք, պրոցեսը կազմակերպող միջնորդի՞, բանակցությունների՞ (բայց այդ դեպքում ի՞նչ ենք առաջարկում), Նիկոլի՞, որը միայնակ տնօրինում է ողջ ազգի ճակատագիրը։ 

Իհարկե, եթե լինի հանրահավաքի օր, ժամ, զգալի թվով մարդիկ կգնան. հրապարակը կլցվի, ինչպես մեկ տարի առաջ։ Մարդիկ կգնան, որովհետև որպես քաղաքացի զգում են անհանգստություն. ինչ-որ շատ կարևոր բան մեր հայրենիքը կորցնում է։

Հարթակը կարող է մատուցել Նիկոլի արածների ողջ ողբերգական տարեգրությունը և նրան կոչել ուղիղ մեկ տարի շրջանառվող բառացանկից ցանկացածով։ Իհարկե, կարելի է բացականչել նաև՝ Շուշին մերն է լինելու և այլն, բայց ինչի՞ կբերի այդ ամենը, ո՞րն է լինելու հաջորդ օրվա անելիքը։

Իհարկե, հարթակը կարող է ավելի ռադիկալ դառնալ ու հայտարարել, որ թույլ չի տա Ադրբեջանի հետ որևէ համաձայնություն՝ ոչ մի դեմարկացիա, ոչ մի դելիմիտացիա, ոչ մի բանակցություն, Թուրքիայի հետ ոչ մի հարաբերություն, ոչ մի ապաշրջափակում և այլն։ Գուցե դա արժանանա հրապարակի առաջին շարքերի հավանությանը, բայց հասարակության ավելի գիտակից ու ավելի լայն շերտերը դրանից անմիջապես հետո, թեկուզ՝ շշուկով, բայց համատարած հարց են տալու. իսկ այլընտրանքը ո՞րն է, իսկ ի՞նչ եք դուք առաջարկում։ Սա կբերի հասարակության և հարթակի խզվածությանը։

Արժանապատվության հանրահավաք

Նոյեմբերի 9-ի նախաշեմին, այնուհանդերձ, կա´ մի գաղափար, որի դրոշի տակ պետք է հանրահավաքի հրավիրել մարդկանց։ Դա արժանապատվության գաղափարն է։ Մի կողմ ենք թողնում բոլոր փաստաթղթերը։

Պարտվել պատերազմում՝ չի նշանակում պարտվել որպես ազգ, չի նշանակում, որ մեր ազգային արժանապատվությունը կարող են վիրավորել։ Եթե մենք արժանապատվության գաղափարի տակ հարյուր հազարներով դուրս ենք գալիս փողոց, դա նշանակում է, որ մենք չենք ընդունելու մեր արժանապատվությունը վիրավորող զարգացումներ։։ Մենք պետք է լինենք պրագմատիկ և ընդունենք, որ պատերազմից հետո նոր իրողություն է, ու փաստաթղթերը կարող են լինել մեղմ ասած ոչ հաճելի, բայց դրանք չպետք է հատեն արժանապատվության սահմանը։

«Նոյեմբերի 9»-ի  հանրահավաքի կենսունակ ուղերձը պետք է լինի.

Հայաստանը պատրաստ է խաղաղ բանակցությունների, դժվար լուծումների, բայց ազգային արժանապատվության ստորացմանը՝ ոչ։

Մենք, որպես ընթացիկ սերունդ, պետք է կարողանանք արժանապատվության դրոշի տակ միավորվել՝ մոռանալով իռացիոնալ բոլոր կոչերը՝ Սևրի պայմանագիրը, Վուդրո Վուլսոնին, Ստալինի որոշումը, Մինսկի խմբին, եվրոպական որևէ խորհրդարանականի հուզական խոսքը և մյուսներին։

Այն օրը, երբ մենք հարյուր հազարներով փողոցում լինելով՝  կարձանագրենք մեզ և աշխարհի համար, որ մենք ազգային արժանապատվության հենքի վրա ենք, իրավիճակը կսկսվի փոխվել՝ թե´ ներսում, թե´ դրսում։ Դա կարող է դառնալ ընտրազանգվածների միջև երկխոսության նոր կետը, ինչից հետո հնարավոր կլինի խոսել, լսել իրար ու հասկանալ, որ մի հրեշավոր ուժ մեզ բաժանել է սևի ու սպիտակի, թշնամացրել բոլորին բոլորի հետ։

Մենք Արժանապատվության դրոշի տակ պետք է դուրս գանք փողոց՝ որպես ուղերձ

Միջնորդներին

Միջազգային հանրությանը

Հակառակորդին

Հարևաններին

Ինքներս մեզ

Արցախին

Հայկական աշխարհին

Չի բացառվում, որ անօրակարգ հանրահավաքն ավելի ազդեցիկ ու արդյունավետ կլինի, քան՝ մշակված օրակարգով ու անորոշ նպատակներով հավաքը։ Էլ չասած՝ չկշռադատված կոչերը։ Կարելի է անգամ լուռ հանրահավաք անել՝ պարզապես ասելու համար, որ մի ողջ ժողովրդի հնարավոր չէ պատահական մարդկանց միջոցով պատահական լուծումներ պարտադրել։ Գուցե լուռ հավաքին ավելի շատ մարդ ուզենա ներկա լինել, քան կգային ելույթներ լսելու նպատակով։ Սա կարող է լինել իրոք ակցիա, ընդվզում, համերաշխության ու վճռականության ցուցադրում։

Արժանապատվության հանրահավաքը պետք է ասի.

Մենք պատրաստ ենք արժանապատիվ խաղաղության, արժանապատիվ բանակցությունների, արժանապատիվ, թեկուզ՝ բարդ լուծումների, արժանապատիվ հեռանկարի։ Բայց մենք մեկ հոգու խաղալիք-պետություն չենք, պիտի դադարենք լինել այդպիսին։

Արժանապատվության ձայնը կարող է լինել այն բեկումնային պահը, որից պետք է ձևավորվի նոր պետական և հանրային վերնախավ։ Էժան էմոցիաների աճուրդը պետք է դադարեցնել՝ լինի այն  կառավարության նիստերից, ԱԺ ամբիոնից, եթերից, թե հրապարակի հարթակից։ Արժանապատվություն ու պրագմատիզմ, գրագետ կառավարչական թիմեր ու գրագետ ծրագրեր. սա է վերածննդի բանաձևը։ Ու սա է նաև ազգային երազանքի նախապայմանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունի
Ամենադիտված