Հայաստանի հոգեկան առողջության կենտրոններում հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. Արման Թաթոյան «Սիրահարված եմ այս քաղաքին»․ Զարուհի Բաբայան Լուսանկարներ Սուրեն Պապիկյանի հարսանիքից Ադրբեջանցի զիծառայողն ինքնասպան է եղել Էրեբունիում կառուցվող եկեղեցու բակի վագոն-տնակի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի Մարինկա Խաչատրյանի եթերային կերպարը Գողություն է կատարվել Գյումրիի պոլիկլինիկայում Հայաստանում կկառուցվի ևս մեկ 200 մեգավատտ հզորության արևային ֆոտովոլտային կայան Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հեռանկարները Կալանավորված անձին փաստաբանը փորձել է փոխանցել էլեկտրոնային ծխախոտի սարք, որում եղել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց 

Ինձ ընտրողներին հետաքրքիր չէ՝ ում հետ ենք հուշագիր կազմել, մի բան էլ շնորհակալություն են հայտնում. Բալասանյանի դաշնակից

Քաղաքական

Թեև նոյեմբերի 1-ին, նորընտիր ավագանին ընտրեց Գյումրիի նոր քաղաքապետին, այնուամենայնիվ, կրքերը չեն հանդարտվում: Լարվածության պատճառը չնախատեսված, կամ գուցե նախատեսված, բայց երկու կողմերի միջև չբարձրաձայնած հուշագրի ստորագրումն էր:  Այս հուշագրի մասով կարծիքները տարբեր են, որոշները կողմ են դրան, որոշները՝ դեմ: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ եթե գյումրեցին իմանար նախատեսված հուշագրի մասին, ապա «Բալասանյան դաշինքը» ընտրություններում լիակատար առաջատարը չէր լինի:

 «Բալասանյան դաշինքից» ավագանու անդամ ընտրված Մխիթար Սահակյանի հետ ԼՈՒՐԵՐ.com-ը խոսեց ավագանու նիստից ընդամենը 2 օր առաջ ՔՊ-ի հետ հուշագիր ստորագրելու վերաբերյալ, սակայն նրա պատասխանից պարզ դարձավ՝ իր համար միևնույն է, թե ում հետ կհամագործակցեն. «Ես ավագանի եմ անցել աշխատելու համար, թե ով ում հետ կհամագործակցի, ինձ հետաքրքիր չէ»,- նշեց նա:

Մեր այն դիտարկմանը՝ երբ գյումրեցիները իմանային, որ սպասվում է համագործակցություն ՔՊ-ի հետ, արդյոք «Բալասանյան» դաշինքը նույնքան ձայն կհավաքեր, մեր զրուցակիցը վստահեցրեց, որ «Բալասանյան դաշինքին» ձայն տված քաղաքացիներին ամենևին էլ չի հետաքրքրում՝ իրենք ում հետ հուշագիր կստորագրեն. «Ինձ ընտրողներին հետաքրքիր չէ, թե մենք ում հետ ենք հուշագիր կազմելու: Իրենք ինձ ընտրել են աշխատելու և քաղաքի հոգսերը ինչքան որ հնարավոր է հոգալու համար: Իմ ընտրողները այդ հուշագրի ստորագրման մասին, անգամ, չեն էլ խոսում:  Մի բան էլ շնորհակալություն են հայտնել ինձ. թե ով է մեզ հետ համագործակցելու, ինձ էլ հետաքրքիր չէ»,-ասաց Մխիթար Սահակյանը՝ ընդգծելով, որ եթե իրենց հետ հուշագիր ստորագրածը չաշխատեց, ապա իր համար այդ անձը կամ կուսակցությունը ոչինչ կհամարվի:

Հասարակության շրջանում նոր խոսակցությունների առիթ էր դարձել նաև «Բալասանյան դաշինքից» ավագանու անդամ անցած Վահան Հունանյանի՝ քաղաքապետի քվեարկությանը չմասնակցելու փաստը. որոշները կարծում են՝ պատճառը ստորագրված հուշագիրն է:

Մխիթար Սահակյանը նշեց՝ պատճառը առողջական խնդիրն է եղել. «Վահան Հունանյանը, այդ օրը ներկա չի եղել նիստին, քանի որ թեստի պատասխանը դրական էր եկել, նա կորոնավիրուսով է վարակվել»,- ասաց Մխիթար Սահակյանը:

Հիշեցնենք, հոկտեմբերի 17-ին անցկացված ՏՒՄ ընտրությունների արդյունքներով Գյումրիի ավագանիում ներկայացված կլինի հինգ քաղաքական ուժ՝ «Բալասանյան» դաշինք, ՔՊ, «Զարթոնք» կուսակցությունը, «Ապրելու երկիրն» ու ՀՀԿ-ն։ Առաջատարը «Բալասանյան» դաշինքն էր, որը ավագանու նիստից երկու օր առաջ համագործակցության հուշագիր ստորագրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի հոգեկան առողջության կենտրոններում հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. Արման Թաթոյան«Սիրահարված եմ այս քաղաքին»․ Զարուհի Բաբայան Լուսանկարներ Սուրեն Պապիկյանի հարսանիքիցԱդրբեջանցի զիծառայողն ինքնասպան է եղել Էրեբունիում կառուցվող եկեղեցու բակի վագոն-տնակի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի Մարինկա Խաչատրյանի եթերային կերպարը Գողություն է կատարվել Գյումրիի պոլիկլինիկայում Հայաստանում կկառուցվի ևս մեկ 200 մեգավատտ հզորության արևային ֆոտովոլտային կայան Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հեռանկարները ՌԴ֊ում անհայտ անձը մտել է տուն և սպանել երեք մարդուՎենեսուելայում ստորագրահավաք կանցկացվի Մադուրոյի հրաժարականի պահանջով«Շուտ առողջացիր սիրելի Սիրուշո». երգչուհին վարակվել է կորոնավիրուսովՄայրցամաքային պատերազմ կլինի․ Գերմանիայի ռազմածովային ուժերի ղեկավարԿալանավորված անձին փաստաբանը փորձել է փոխանցել էլեկտրոնային ծխախոտի սարք, որում եղել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց«Մինչեւ 2023 թվականը»․ Լիլիթ Բասյանը խոսել է ամուսնության մասին (լուսանկար)Մահացել է բրազիլացի երգչուհի Էլզա ՍուարեսըԱՄՆ-ն նոր ռազմական օգնություն է ուղարկել ՈւկրաինայինԲզկտված Արցախ. վերադառնալո՛ւ ենք. Արտակ ԶաքարյանՎթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մեքենաներից մեկը հարվածել է արգելապատնեշին, մյուսը սահել է ձորըԴաժան պայմաններ՝ հոգեբուժարաններում․ «Պացիենտները շատ վատ պայմաններում են» (տեսանյութ)Զգուշացում՝ Վ․ Ալեքսանյանին ու մյուսներին․ ՄԻՊ-ի վերաբերմունքը «վերբալ մարմնավաճառ» արտահայտությանը (տեսանյութ)ԱՀԿ-ն հաստատել է Pfizer պատվաստանյութի կիրառումը 5 տարեկանից բարձր երեխաների համարԱրցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք է գրանցվել․ ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիրԱռնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել (լուսանկարներ)ՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսը«Եռաբլուր» այցելելու նպատակով հունվարի 28-ին Ստեփանակերտից ավտոբուսներ կմեկնենՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա, 80 քաղաքացու ցուցաբերել օգնությունԱՄՆ-ն կոչ է արել Ռուսաստանին հանել ԵԱՀԿ-իցԼույս չի լինիԿորոնավիրուսի 940 նոր դեպք է հաստատվել․ այլ հիվանդությունից մահացել է 1 պացիենտԿարմիր խաչն ամենագնաց մեքենայով չի կարողացել սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան․ ՄԻՊԱյսօրվանից կգործեն հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումներըԳորիս-Սիսիան ճանապարհին բուք է. Ապարանում, Արագածում, Տիգրանաշենի ոլորաններում մերկասառույց էՕրվա խորհուրդ«Ժողովուրդ». Նոր բունտ է հասունանում«Հրապարակ». Հրանտ Մարգարյանը վերադառնո՞ւմ է«Ժողովուրդ». ՄԻՊ քվեարկությունը` երկուշաբթի. ինչպես կվարվի ընդդիմությունը«Հրապարակ». SOCAR-ը փորձում է մտնել Հայաստան«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեց«Փաստ». Թանկ սերմացուն և դառն իրականությունը«Փաստ». Առողջապահական տեսանկյունից իմաստ ունի՞ հունիսը «տեղափոխել» հունվար«Հրապարակ». Գարիկ Սարգսյանը մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանում«Փաստ». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր ղեկավարությունը` ՔՊ քարոզի՞չ«Հրապարակ». Ռոմանոսը պատժել է ՊալաչինՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում Լաս Վեգասում համերգի չեղարկումից հետո Ադելն արտասվել է (տեսանյութ) Չիպավորման միջոցով վերականգնել են թոշակառուի տեսողությունը Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 23 բեռնատար ավտոմեքենա Կարմիր խաչն իր ամենագնաց մեքենայով չի կարողացել հունվարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան գյուղ․ ՄԻՊ Տեր Խոսրով քահանան Տիկ-Տոկ-ում մինչեւ 300 հազար դիտում ունի. «Հրապարակ»
Ամենադիտված