Մենք սովորել ենք հետ մղել անօդաչուների հարձակումները և դա անում ենք բավականին արդյունավետ. Պուտին
ԱշխարհՌուսաստանը ներկայումս ունի ավելի քան 2000 անօդաչու թռչող սարք, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք պետք է շարունակենք աշխատել դրանց վրա (անօդաչու թռչող սարքեր - խմբ.), աշխատենք այնքան ջանասիրաբար, որքան վերջերս: Ես նկատի ունեմ, ներառյալ արհեստական ինտելեկտի օգտագործումը և տեխնոլոգիայի և գիտության ամենաժամանակակից ձեռքբերումները», - ասել է Պուտինը Պաշտպանության նախարարության և պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների ղեկավարության հետ հանդիպմանը:
Նա նշել է, որ այս աշխատանքը պետք է հիմնված լինի տվյալ թռչող սարքերի օգտագործման Ռուսաստանի փորձի վրա։
Նախագահը նաև ասել է, որ ռուս զինվորականները սովորել են, թե ինչպես արդյունավետ կերպով հետ մղել անօդաչու սարքերի հարձակումները։
«Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես է այն (անօդաչու ավիացիան) իրեն դրսևորել վերջին տարիներին զինված հակամարտություններում, որքան արդյունավետ և որքան վտանգավոր կարող է լինել մեզ համար՝ նկատի ունենալով այն, ինչ տեսանք Սիրիայում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ահաբեկչական հարձակումներ»,- ասել է Պուտինը և հավելել. «Մենք սովորել ենք հետ մղել այդ հարձակումները և դա անում ենք բավականին արդյունավետ»։