Երևանում բախվել են Audi-ն և անչափահասի մոպեդը. վերջինս կողաշրջվել է, երեխան՝ հոսպիտալացվել
Արտակարգ ՊատահարԵրեւանում, նոյեմբերի 1-ին, ժամը 11:40-ին Մելքումով փողոցի 18/7 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 41-ամյա Էդգար Դ.-ի վարած Audi մակնիշի և 16-ամյա Էդգար Մ.-ի վարած «Honda» մոպեդը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները: