Ինչու է առաջարկվել բարձրացնել գլխավոր դատախազի ու տեղակալների աշխատավարձը. Անդրեասյանի պարզաբանումը
ՀասարակությունԱրդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը անդրադարձավ հարցին, թե ինչ հիմնավորվորմամբ է առաջարկվել բարձրացնել գլխավոր դատախազի ու տեղակալների աշխատավարձը։
«Այնպես չէ, որ արդարադատության նախարարությունը հիմա անհանգստացած է կոնկրետ մեկ կամ մի քանի պաշտոնյայի աշխատավարձը բարձրացնելու հանգամանքով։ Տրամաբանությունը եղել է հետևյալը՝ մենք իրականացնում ենք հակակոռուպցիոն ընդհանուր համակարգի բարեփոխման ռազմավարության իրագործումը։ Այսինքն՝ նախարարությունը, բացի իր գործառույթներից, նաև անհանգստացած է և կազմակերպում է հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը, հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը։
Եվ ի՞նչ է տեղի ունեցել՝ հակակոռուպցիոն դատարանում և հակակոռուպցիոն կոմիտեում աշխատավարձերն ավելի բարձր են, քան դատախազությունում։ Հետևաբար, անտրամաբանական էր դառնում, որ կոմիտեի քննիչներն ավելի բարձր աշխատավարձ էին ստանալու, քան դատախազները, որոնք զբաղվելու էին հակոկոռուպցիոն տրամաբանությամբ։ Եվ մենք առաջարկեցինք, որ համամասնորեն բարձրանա դատախազներինը»,-ասաց նա: