Մեր պահանջը վարչապետի հետ հանդիպումն է. ոստիկանությունը եկավ, բանակցեցինք։ Հանդիպում կլինի փոխոստիկանապետի հետ, ըստ դրա կտեսնենք՝ ոստիկանությունը կարո՞ղ է միջամտել, որ վարչապետի հետ հանդիպումը կազմակերպվի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայողի ծնողը՝ Գարիկ Մխիթարյանը:
«Քանի որ հանդիպելու ենք փոխոստիկանապետի հետ, ճանապարհը այս պահին բացեցինք: Վարչապետի հետ հանդիպում պահանջում ենք մինչեւ մեկ ամսվա ընթացքում: Չենք ասում՝ հենց այս պահին հանդիպենք: Ծնողների մի մասը պահանջում է, որ իրենց անհետ կորած որդիներին շուտ վերադարձնեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ քիչ առաջ անհետ կորած եւ զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմեց՝ փակելով Տիգրան Մեծի պողոտան: