Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel 

Պետբյուջեից սնվող, պարապուրդի մատնված կառույցները

Analytical

Թեև Հայաստանի իշխանությունները բողոքում են բյուջեի սուղ միջոցներից և կրճատում կարևորագույն ոլորտների ֆինանսավորումը՝ վարչապետին և կառավարությանը առընթեր շարունակում են գործել և ֆինանսավորվել այնպիսի կառույցներ, որոնց ՕԳԳ-ն մոտ է զրոյի:

Պարապուրդի առումով ամենաաչքի ընկնող կառույցն, անշուշտ, Հանրային խորհուրդն է, որն այս պահին ղեկավարում է Արամ Սաֆարյանը, իսկ մինչ այդ՝ հեղափոխությունից հետո խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրել է Ստյոպա Սաֆարյանը: Այս կառույցի բուն գոյությունը քննադատվել էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից, սակայն, գալով իշխանության նա ոչ միայն պահպանեց այն, այլ մի բան էլ ավելացրեց ֆինանսավորումը` հասցնելով տարեկան 12 միլիոն դրամի:  Թե ինչ է քննարկվում, ինչ խորհուրդներ է տալիս այս խորհուրդը՝ հայտնի չէ, քանի որ չկա մի դեպք, որ ՀԽ-ն հանրային կարծիք ձևավորեր կամ ուսումնասիրեր հանրային կարծիքը և ներկայացներ կառավարությանը, ընդ որում՝ պահպանելով քաղաքական չեզոքություն, մինչդեռ հատկապես հետպատերազմյան Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ և հարցեր, որոնք կարող էին և պետք է քննարկվեին այս հարթակում: Անգամ ՀԽ պաշտոնական կայքից երևում է, թե հանրային ինչպիսի ակտիվություն է դրսևորել սույն կառույցը. վերջին նորությունը կայքում տեղադրվել է այս տարվա ապրիլ ամսին:

Քչերը գիտեն, սակայն, Հայաստանում գործում է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե, որի ղեկավարն էլ Աշոտ Մարտիրոսյանն է: Իսկ քչերը գիտեն, որովհետև կոմիտեն գրեթե որևէ գործունեություն չի ծավալում, փոխարենը բյուջեից ստանում է կլորիկ գումարներ: 2021 թվականի բյուջեով այդ սուրբ գործին, այն է՝ Միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորմանը բյուջեից հատկացվել է 321,670.7 մլն դրամ:  Բավական է նշել միայն, որ վերջին երկու տարվա ընթացքում տվյալ կառույցի գործունեության մասին չկա գեթ մեկ մամուլի հիշատակում, իսկ կառավարության նիստերին միջուկային անվտանգության հարցերը չեն բարձրացվում ընդհանրապես: 

Պետական վերահսկողական ծառայությանը, որի ղեկավարը Տիգրան Ուլիխանյանն է, վերջին մեկ տարվա մեջ աչքի չի ընկել լուրջ կոռուպցիոն բացահայտումով՝ 2021 թվականի բյուջեով հատկացվել էր 755,179.0 մլն դրամ: Մինչդեռ այս կառույցի հետ հետհեղափոխական Հայաստանում Նիկոլ Փաշինյանը մեծ հույսեր էր կապում` հայտարարելով, որ ՊՎԾ-ն դառնալու է կոռուպցիայի ողնաշարը ջարդող կառույց: Մինչդեռ, այսօր արդեն պարզ է, որ Փաշինյանի անոնս արած բացահայտումներն այդպես էլ մնացին օդում: Մինչս օրս հայտնի չէ, թե ինչպիսի արդյունքներ են գրանցվել ոստիկանությունում, ԱԱԾ-ում, ՊՆ-ում և մի շարք այլ պետական կառույցներում՝ ՊՎԾ կատարած ուսումնասիրությունները:

Առանձնապես բուռն աշխատանքով աչքի չի ընկնում նաև սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը, մինչդեռ նույն 2021 թվականի բյուջեով ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավման նպատակով բյուջեից հատկացվել է  75,000.0 մլն. դրամ: Գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը նշանակվելուց հետո աչքի է ընկնում միայն իր բազմաթիվ և որպես կանոն՝ անարդյունավետ վոյաժներով, բացի այդ Սինանյանի գործունեության հետևանքով լուրջ վնաս է հասցվել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, այն պարզ պատճառով, որ Սփյուռքի հետ վերջինիս երկխոսությունը, մեղմ ասած, չստացվեց: Սինանյանը այնքան «լավ» է աշխատել Սփյուռքի հետ, որ օրինակ՝ հայազգի գործարար Նուբար Աֆեյանի կողմից ստեղծված Մոդեռնա պատվաստանյութի խմբաքանակը Հայաստանը որպես նվեր ստանում է Լիտվայի հանրապետությունից, ոչ թե հայազգի Աֆեյանի ընկերությունից, իսկ վերջին երկու տարվա  թելեթոններն ընդհանրապես Հայաստան-Սփյուռք տապալված հարաբերությունների լակմուսի թուղթն են՝ ռեկորդային ցածր վստահության ֆոնին՝ ռեկորդային ցածր հավաքած գումարներով:

Քաղավիացիայի կոմիտեն, որը վերջին շրջանում պարապուրդի է մատնված և աչքի է ընկնում միայն մամուլում հայտնված սկանդալային տեղեկությունները հերքելով, այնուհետև` հաստատելով, հայրենի ավիացիայի զարգացման համար այս տարի բյուջեից ստացել էր 1,168,640.7 դրամ: Տաթևիկ Ռևազյանը՝ կամ ինչպես կասեր դասականը «սիրուն» աղջիկը, անչափ տգեղ է վարվում հայկական ավիացիայի հետ՝ ԵՄ սև ցուցակների, Ադրբեջանի համար Հայաստանի երկինքը բացելու, հայկական ավիաընկերություններին միջազգային լիցենզիաներից զրկելու ֆոնին, վերջինիս Հայաստան բերած լոուքոսթերները հպարտ քաղաքացիների աչքին նույնիսկ չեն էլ երևում, հատկապես, որ իրենք քաղաքացիները այսօր նույնպես ԵՄ սև ցուցակում են, պարզապես՝ կորոնացուցակում:

Ինչպես տեսնում ենք՝ կառավարության գոտիները ձգելու կոչը վերաբերվում է միայն հպարտ քաղաքացիներին, մինչդեռ նույն կառավարությանը առընթեր շարունակում են գործել և պետական բյուջեից միլիարդների ֆինանսավորում են ստանում կառույցներ, որոնց ամենօրյա աշխատանքի պտուղները որևէ կերպ չեն երևում, կատարած աշխատանքի ՕԳԳ-ն էլ գրեթե զրոյական է:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses
Most Popular