Պուտինն ու Լուկաշենկոն Միութենական պետության ինտեգրման մասին հրամանագիր են ստորագրել
ԱշխարհՌուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Միութենական պետության ինտեգրացիոն հրամանագիրը։ Այդ մասին տեղեկացնում է BelTA-ն։
Այսպիսով, պետությունների ղեկավարները համաձայնության են եկել երկու երկրների ինտեգրման համար ներկայացված 28 ծրագրերի (ճանապարհային քարտեզների) հետ։ Նաև Միութենական պետության Գերագույն պետական խորհրդում ընդունվել է նորացված ռազմական դոկտրին և Ռուսաստանի ու Բելառուսի միգրացիոն քաղաքականության միասնական հայեցակարգ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստը կայացել է այսօր՝ նոյեմբերի 4-ին, առցանց։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով ինտեգրման մասին հրամանագրի ստորագրումը, ասել է. «Տեսա, որ Պուտինը ստորագրեց, և ես էլ ստորագրեցի»։