Լուկաշենկոն դժգոհել է Պուտինից (տեսանյութ)
ՏեսանյութերՀինգշաբթի օրը Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստի ավարտին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհել է, որ իր ռուս գործընկերը Ղրիմ է գնացել առանց իրեն։ Ազգային միասնության օրը Վլադիմիր Պուտինն այցելել է Սևաստոպոլ և տեսակոնֆերանսի միջոցով մասնակցել Պետական խորհրդի նիստին։
«Վլադիմիր Վլադիմիրովիչը խոստացավ, որ ինձ կվերցնի իր հետ, ցույց կտա Ղրիմը, կտանի ճանապարհով...»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ իր գործընկերը «իրեն չի հրավիրել»։
Նա հավելել է, որ Ուկրաինան փակել է իր օդային տարածքը բելառուսական ինքնաթիռների համար, ուստի այժմ «իրենք չեն կարող Ուկրաինայի տարածքով հասնել Ղրիմ»։
«Իսկ այնտեղ ունեցվածք ունենք, և կան այլ խնդիրներ»,- հավելել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ, ի թիվս այլ բաների, կցանկանար տեսնել այն հուշահամալիրը, որն այսօր այցելել է Պուտինը։
Նա նաև հիշեցրել է, որ Մինսկում սպասում է Պուտինին։ ՌԴ նախագահն իր հերթին հաստատել է, որ Լուկաշենկոյին հրավիրել է Ղրիմ. «Մենք միշտ ուրախ կլինենք տեսնել ձեզ»,- ասել է նա։