Այո, վարչապետի նկարը փակցված է իմ սենյակում. Ռոմանոս Պետրոսյան
ՔաղաքականԱյո, իմ սենյակում փակցված է Նիկոլ Փաշինյանի նկարը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
Դիտարկմանը, թե արդյոք դա չի տանում անձի պաշտամունքի, նա արձագանքեց. «Ես երևույթներին նայում եմ ինստիտուցիոնալ տեսանկյունից և եթե այդ առումով կա նման որոշում և կարգ, ապա ինստիտուցիոնալ առումով ես որպես կաբինետի անդամ, բնականաբար, գործադրում եմ այդ կարգը։ Այդ երևույթը որևէ կերպ չի նսեմացնում այն արժեքները, գաղափարները, որը մենք տածել ենք»։
Պետրոսյանը նշեց, որ այդ կարգի և որոշման մասին խոսել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը, և խորհուրդ տվեց բավարարվել այդ մեկնաբանությամբ։
«Աշխատասենյակում ես հանդիսանում եմ պետական պաշտոնատար անձ և այդ կարգավիճակում չեմ առաջնորդվում իմ նախաձեռնողականությամբ և ճաշակով»,- ասաց Պետրոսյանը։