Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) 

Հայաստանը տարածաշրջանում ժողովրդավարության փայլող աստղ է. ԵԽԽՎ համազեկուցողներ

Արտաքին Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին:

Ողջունելով ԵԽԽՎ համազեկուցողներին՝ վարչապետը նշել է.

«Հարգելի գործընկերներ,

20 տարվա ընթացքում մենք մշտապես բարձր ենք գնահատել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում և Եվրոպայի խորհրդին մեր անդամակցությունը և դա դիտարկել ենք որպես մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցող կարևորագույն մասնակցություն: Երբ մենք անդամագրվում էինք Եվրոպայի խորհրդին, մեր անդամակցության փաստաթղթերում 2 հիմնական ուղղություն կար, որոնք կարևոր էին այդ շրջանում՝ մեկը ժողովրդավարությունն էր, մյուսը՝ խաղաղությունը:

Պետք է արձանագրեմ, որ ժողովրդավարության ոլորտում շոշափելի հաջողություններ ունենք և կարող ենք վերջապես արձանագրել, որ ժողովրդավարական ոլորտի մեր հաջողություններն այնպիսին են, որ տեսնում և արձանագրում է նաև միջազգային հանրությունը: Ուրախ եմ նաև, որ Եվրոպայի խորհուրդն է դա տեսնում և արձանագրում: Կարծում եմ, որ հատկապես վերջին շրջանի իրադարձություններն ակնհայտ են դարձնում ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում: Մենք թերևս արագությունները կարգավորելու խնդիր ունենք, և շատ կարևոր է, որ ճիշտ արագություն որդեգրենք այդ փոփոխությունների համատեքստում: Մեկ բան ակնհայտ է՝ երկար տարիներ Հայաստանում առկա ֆունդամենտալ պրոբլեմը նույնքան ֆունդամենտալ կերպով լուծված է. խոսքն ընտրությունների արդյունքների վստահելիության մասին է, և այս առումով, իհարկե, մենք գնահատում ենք այն ներդրումը, որ 20 տարվա ընթացքում ԵԽ-ն ունեցել է Հայաստանին ժողովրդավարության հարցում աջակցելիս:

Մյուս հարցում մենք խնդիրներ ունենք. մեր տարածաշրջանում, ցավոք, կայունությունը և խաղաղությունը շատ մեծ հարվածի տակ են, և այն փաստը, որ մենք մինչև հիմա ունենք, ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, գերիներ Ադրբեջանում, սրա ամենավառ արտահայտումն է: Ես շատ բարձր եմ գնահատում, որ ԵԽԽՎ-ում այս խնդիրը բարձրաձայնվեց և արձանագրվեց: Դա իսկապես կարևոր է: Կարևոր է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք հարցերում շատ սկզբունքային դիրքորոոշում է արտահայտում: Սա էլ ավելի է ընդգծում Եվրոպայի խորհրդին մեր անդամակցության կարևորությունը:

Այնուամենայնիվ, ի հեճուկս բոլոր մարտահրավերների և դժվարությունների՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականությունը: Վատ լուրն այն է, որ դա միայն  մեզնից չէ կախված, ավելի ճիշտ վատ լուրն այն է, որ այս օրակարգը ոչ բոլորն են կիսում և, համենայնդեպս, խաղաղության պարամետրերի պատկերացումները նույնական չեն:  Բայց մենք պիտի հետևողական շարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Ամեն դեպքում այս հարցում ունենք նաև մեր միջազգային գործընկերների աջակցության կարիքը: Կրկին ուզում եմ ողջունել ձեզ և ուրախ եմ այս առիթի համար, որպեսզի մեր գործերի ընթացքը քննարկենք»:

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցող Բորիանա Աբերգն իր խոսքում նշել է. «Պարոն վարչապետ, ցանկանում եմ իմ և իմ գործընկերների երախտագիտությունը հայտնել մեզ այստեղ հրավիրելու համար: Նաև ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ 2021 թվականի ամռանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման և այդ ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակի համար: Դա հաղթանակ էր ոչ միայն Ձեզ համար, այլև  հաղթանակ էր Հայաստանում ժողովրդավարության համար: Ինչպես Դուք արդեն նշեցիք, Հայաստանը շատ ձեռքբերումներ է ունեցել ժողովրդավարության ոլորտում: Վերջին 3 օրվա ընթացքում մենք հնարավորություն ենք ունեցել հանդիպելու շատ մարդկանց, այցելելու մի շարք կառույցներ, ինչպես, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և այլ մարմիններ: Եվ իսկապես ուրախալի է տեսնել, որ Ձեր երկիրը տարածաշրջանում ժողովրդավարության փայլող աստղ է»:

Իր հերթին Կիմո Կիլյունենն ասել է. «Շնորհակալություն, պարոն վարչապետ: Առաջին հերթին, որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ընտրությունների լավ կազմակերպման համար: Մենք դիտորդ ենք եղել և արձանագրել ենք, որ ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին և հանձնառություններին: Անձնապես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Այս ընտրությունները Ձեզ և Ձեր կուսակցության համար շատ ավելի կարևոր էին, քան թավշյա հեղափոխությունից հետո կայացած ընտրությունները, քանի որ այժմ իրավիճակն ավելի կոնսոլիդացված է և կարող եք իրականացնել ձեր ծրագիրը: Ձեր կառավարության ծրագիրն ստացել է ժողովրդի ուժեղ մանդատը, և վստահելիությունը երաշխավորված է ընտրությունների արդյունքներով»:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողները նաև կարևորել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ մասնակից բոլոր երկրների ջանքերը և նշել, որ կշարունակեն բարձրաձայնել Ադրբեջանում հայ ռազմագերիների, այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտության մասին:

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել հետպատերազմյան իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, մեր երկրում ժողովրդավարական հաստատությունների կայացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ոլորտային մի շարք բարեփոխումներին վերաբերող հարցերի շուրջ:

«Վարչապետն անդրադարձել է դատաիրավական, հակակոռուպցիոն, սահմանադրական, ինստիտուցիոնալ, ընտրական ռեֆորմներին, նաև ընդգծել խոսքի ազատության ոլորտում առաջընթացը՝ նշելով, որ Հայաստանում մամուլի և արտահայտվելու ազատությունը երբեք չի եղել այնպիսի բարձր մակարդակի, ինչպիսին է 2018 թվականից հետո և հիմա: Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանը հանձնառու է ժողովրդավարության հզորացման օրակարգին և շարունակելու է հաստատակամորեն առաջ ընթանալ այդ ճանապարհով»,- հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ հավելելով, որ արծարծվել են նաև խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետությանը վերաբերող հարցեր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ ՎարդանյանԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)Թուրքի լծի տակ ենք մնալու, սա Արցախը տվեց, հիմա էլ Տավուշն ա հանձնում, թե չէ մեր տղերքը կռվել են (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումըՓակ է Ճոճկանից Բագրատաշեն տանող հատվածը (տեսանյութ) Ալիևը լուրջ մարդ է, իր երկրի շահերն է առաջ տանում, նա Բաքվից կորոշի՝ հայը տաք ջուր ունենա, թե՞ ոչՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազությունՈր գնաս վզից բռնես, ասես` հլը մատով ցույց տուր, էդ ի՞նչն են հանձնում, սկսում ա հեքիաթներ պատմել (տեսանյութ)Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավթյան«Մեկի քթից արյուն էկավ, պատասխանը տալու ես», «Դու ԱԺ պատգամավոր ես, հեռու գնա». բողոքի ակցիա (տեսանյութ)Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա«Ոստիկանն ի՞նչ պտի անի, պտի խոշտանգի ժողովրդին», «Մի ոգևորվեք, հանգիստ». գերլարված իրավիճակԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (տեսանյութ)Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակըԵրևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվելՏնտեսական ակտիվության ցուցանիշը աճել էՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ)Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ)Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհըՈստիկանները կնոջը քաշքշելով իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին. նա ակցիային միացել էր մեքենայի ազդանշանով «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուշագնաց էր եղել, բուժօգնություն է տրամադրվում. Տավուշում գերլարված էԷդ մի փոքր հողը Հայաստանի լինել չլինելու հարցն է. Չարենցի փողոցը փակած քաղաքացի (տեսանյութ)Արարատում նույնպես ճանապարհներ են փակվելՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենանԵրբ մենք մենակ ենք շփվում, և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ. ԱլիևԵրբեք չէի կարող պատկերացնել, որ ես փողոց կփակեմ. պետք է պարտադրենք իշխանություններին հեռանալ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ. նախագիծՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ)«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՀայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունելՑուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով ՈՒՂԻՂ․ Տավուշում կոտրել են ցուցարարի դեմքը «Արա, խի՞ ես խփում». Տիգրանաշենի ճանապարհին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին (տեսանյութ) «Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ) ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը․ Արփինե Սարգսյան«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Գյուղացիները տագնապած են, որ իրենց կյանքը կփոխվի դեպի բացասականը. Սեմյոն քահանա Առաքելյան (տեսանյութ)ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվումՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Նավթի գները նվազել ենՀայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է
Ամենադիտված