Բելլա Հադիդը նկարահանվել է «սուրբծննդյան» ներքնազգեստով (տեսանյութ)
ԺամանցԱմերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ նկարահանվել է Victoria's Secret-ի ներքնազգեստի հավաքածուի գովազդում։ Տեսանյութը հայտնվել է բրենդի YouTube-յան ալիքում։
25-ամյա հայտնին դարձել է սեզոնի տոնական նորությունները ներկայացնող հոլովակի հերոսուհիներից մեկը։
Հադիդը ներկայացել է բոսորագույն կոմպլեկտով, ժանյակավոր կորսետով և փափուկ վարդագույն կիսաշրջազգեստով` սև ժապավենակապով։
Գովազդային արշավում ներկայացված են նաև պլյուս չափ մոդել Պալոմա Էլսեսերը, սևամորթ մոդել Ադութ Աքեշը, Victoria's Secret-ի հրեշտակ Թեյլոր Հիլը և հոլանդացի եգիպտացի մոդել Իման Համամը:
Բացի ներքնազգեստից, Victoria's Secret-ի տոնական հավաքածուն ներառում է պիժամա, խալաթներ, ինչպես նաև շարֆեր և գլխարկներ։