Բրազիլիայում պոչ ունեցող երեխա է ծնվել (լուսանկարներ)
PhotosԲրազիլիայում ծնված երեխան այն փոքրաթիվներից է, որ ծնվել է իսկական մարդկային պոչով, պարզել են բժիշկները:
Բժշկական ամսագրում հրապարակված հետաքրքրաշարժ նկարները ցույց են տալիս, որ 12 սմ երկարությամբ պոչի ծայրին կա 4 սմ տրամագծով գնդաձեւ զանգված։
Բժիշկները վիրահատությամբ հեռացրել են «շղթան ու գնդակը», որը նկատվել է միայն նրա ծնվելուց հետո:
Բոլոր նորածինների մոտ սաղմնային պոչ է առաջանում հղիությունից չորսից ութ շաբաթ անց, սակայն այն սովորաբար նորից ներքաշվում է մարմնի մեջ:
Daily Mail-ը նկատում է, որ պատմության մեջ եղել է ընդամենը 40 փաստագրված դեպք, երբ երեխաները ծնվել են իսկական, ոսկոր չունեցող, պոչերով: