«Իսկ ո՞վ ասաց, որ բազում կենցաղային ու ընտանեկան հոգսերից հետո Կինը չի կարող վերածվել Արքայադստեր»․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)
ԺամանցԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան կերպարում։
Հրապարակված լուսանկարներում դերասանուհին կարմիր զգեստ է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Նազենին հավաքել է մազերն, իսկ մեկնաբանություններում կատակել է․
«Իսկ ո՞վ ասաց, որ բազում կենցաղային ու ընտանեկան հոգսերից հետո Կինը չի կարող վերածվել Արքայադստեր։ Հա դե լավ, մի քիչ հասուն արքայադստեր, դե կներեք»։
Դերասանուհին հավելել է, որ լուսանկարը ֆոտոշոփի չի ենթարկվել, ֆիլտրեր չեն օգտագործվել։