Ուկրաինայում հարբած ռուսը շենքի վրայից հանել է ուկրաինական դրոշը և շպրտել. նրա դեմ քրգործ է հարուցվել
ԱշխարհՀարբած ռուսը Ուկրաինայի Վիննիցա քաղաքում առևտրի և զվարճանքի կենտրոնի շենքից հանել է Ուկրաինայի դրոշը, նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։
Իրավապահների տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան։ 35-ամյա ռուսաստանցին բարձրացել է առևտրի և զվարճանքի կենտրոնի շենքի վրա և դրոշի ձողից հանել Ուկրաինայի դրոշը, որը հետագայում շպրտել է՝ փախչելով պահակներից։ Տղամարդը պատմել է, որ եկել է Վիննիցայի շրջան՝ հարազատներին այցելելու, և դրոշը պոկել է գրազի դիմաց։
Ոստիկանությունից հայտնել են, որ ռուսաստանցու նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով («Խուլիգանություն»)։ «Նման իրավախախտումը պատժվում է տուգանքով կամ կալանքով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով», - ասված է հաղորդագրությունում։