Գիտնականները նշել են տղամարդկանց համար ամենագրավիչ կանացի հատկությունները
LeisureFreudin-ի գերմանական հրատարակությունը հրապարակել է ամերիկացի գիտնականների հետազոտությունը, որոնք պարզել են, թե կնոջ արտաքինի որ հատկանիշներն են գեղեցիկ համարվում տղամարդիկ։
Պարզվել է, որ առավելություն ունեն «ավազի ժամացույցի» կազմվածք ունեցող կանայք: Ընդ որում, գոտկատեղի և ազդրի հարաբերակցությունը պետք է լինի 0,7։ Այսինքն՝ 70 սանտիմետր գոտկատեղի ծավալի դեպքում ազդրերի չափը պետք է լինի 100 սանտիմետր։ Բացի այդ, տղամարդիկ անտարբեր չեն բարձր ձայնի նկատմամբ: Կալիֆոռնիայի մասնագետների կարծիքով՝ որքան մոտ է օվուլյացիան, այնքան կնոջ ձայնը բարձրանում է. ահա թե ինչպես են նրանք ենթագիտակցորեն գրավում տղամարդկանց։
Պարզվել է նաև, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները նախընտրում են երկար ձեռքերը, այլ ոչ թե ոտքերը, ինչպես սովորաբար համարվում է։ Փորձարկման ավելի քան 90 մասնակից ուսումնասիրել են ֆոտոմոդելներով տեսանյութերը և ընտրել ամենագրավիչները։ Հաղթել են ավելի երկար ձեռքերով աղջիկները։
Տղամարդկանց ուշադրությունը գրավում է նաև կանանց փարթամ մազերը. հաստ մազերը տղամարդիկ համարում են որպես լավ առողջության նշան:
Ի դեպ, բրիտանացի գիտնականները հարցում են անցկացրել 2000 հայրենակիցների շրջանում՝ պարզելու, թե մազերի ու աչքերի որ համադրությունն են տղամարդիկ անդիմադրելի համարում։ Հարցվածների 60 տոկոսը կողմ է եղել շագանակագույն մազերին և կապույտ աչքերին: Նման արդյունքները որոշակիորեն սասանել են շիկահերների դիրքերը ջենթլմենների նախասիրությունների վարկանիշում։