Կորոնավիրուսի դեմ պատվաստման երկու հակացուցում կա․ Մալիշևա
LeisureԲժշկական գիտությունների դոկտոր, հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևայի խոսքով՝ պատվաստումից հրաժարվելու պատճառ կարող են լինել մարմնի որոշ սուր ռեակցիաները և որոշ հիվանդություններ։
Մալիշևան նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստման երկու հիմնական հակացուցում՝ ալերգիկ հիպերռեակցիա, որը տեղի է ունենում պատվաստանյութի առաջին բաղադրիչի ներմուծումից, ինչպես նաև հիվանդության սուր փուլից հետո։ Դրանք են
Քվինկեի այտուցը կամ անաֆիլակտիկ շոկը (առաջին դեղաչափից հետո),
Վիրուսային հիվանդությունը՝ ցանկացած փուլում,
քաղցկեղը՝ սուր փուլում,
աուտոիմուն հիվանդությունը՝ սուր փուլում։
Ելենա Մալիշևան նշել է, որ կարելի է պատվաստվել հիվանդությունից 2 կամ 4 շաբաթ անց։
Նա ավելացրել է, որ պատվաստանյութի կիրառման հակացուցում է նաև մարմնի բարձր ջերմաստիճանի առկայությունը։