ԿԳՄՍՆ 2022-ի բյուջեն նախորդից ավել է մոտ 49 մլրդ դրամով․ Տիգրան Խաչատրյան
Video«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թվականին նախատեսում է իրականացնել 21 ծրագիր, որում ընդգրկված են 176 միջոցառումներ»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը :
«Ընդհանուր ծախսը նախատեսված է 2022 թվականի պետական բյուջեի 226 միլիարդ 343 միլիոն դրամ, որը 2021 թվականի համեմատ 48 միլիարդ 694 միլիոն դրամով կամ 27.4 տոկոսով ավելի է»,- ասաց Խաչատրյանը: