Տավուշի մարզի Աճարկուտ համայնքում տեղադրվել է 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Շահնազարյանի կիսանդրին
ՀասարակությունՏավուշի մարզի Աճարկուտ համայնքում նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Շահնազարյանի կիսանդրու բացման արարողությունը, այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Միջոցառմանը ներկա են եղել զինծառայողի հարազատներն ու ընկերները, զինվորականներ, ՏԻՄ ներկայացուցիչներ։
Դավիթ Շահնազարյանը պատերազմի ընթացքում եղել է բոլոր թեժ կետերում, անձնուրաց մարտնչել թշնամու դեմ, մասնակցել Քարինտակի պաշտպանության համար մղվող մարտերին և հերոսաբար զոհվել է հրադադարից երկու օր առաջ՝ Շուշիի մատույցներում:
Դավիթ Շահնազարյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։