Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022 Armenia is a good place to invest in. The interview of Artyom Khachatryan, Co-Chairman of Galaxy Group, with HOTCO Lindsay Forbes talks about the role of IPO and corporate governance Ameriabank is the First in Armenia to Place Green Bonds via Public Offering The Tovmasyan Foundation organized a flash mob on the occasion of the 30th anniversary of the Armenian Army (video) US$ 25 million to Ameriabank from EBRD and donors for private sector lending Ameriabank Brings Apple Pay to Customers Ameriabank has Raised EUR 15M Tier 2 Capital from Triodos Investment Management A hospital room was opened in Armenia's first child palliative care clinic with the support of the “Tovmasyan” Foundation 

«Գործող վարչախումբն ունի արյան և պատերազմի դեմք․ ինչ կլինի հայի հետ, երբ թուրքական կապիտալը մտնի Հայաստան»

Society

Նիկոլ Փաշինյանը վերցնում է ճշմարտությունը, դրան «ավելացնում պոչեր ու պոզեր» և այն մատուցում մեզ` որպես ճշմարտություն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն տեսակետին, թե ներկայիս ընդդիմադիրները, որոնք դեմ են հայ-թուրքական բարիդրացիական հարաբերություններին և կարծում են, որ այն հայ ժողովրդին թրքացման է տանում, ժամանակին հենց իրենք Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու փորձեր են կատարել:

«Կարծում եմ՝ նա ակնարկում է Սերժ Սարգսյանի ժամանակ սկսված հայ-թուրքական հարաբերությունների բարելավման փորձը, բայց այն ժամանակ բոլորովին այլ հարաբերությունների և բոլորովին այլ Հայաստանի ու Թուրքիայի մասին էր խոսքը: Այն ժամանակ Թուրքիայի իշխանությունները չէին տենչում սպանել հայ ժողովրդին և ոչնչացնել մեր պետականությունը, չէին ձգտում միջանցք հաստատել ՀՀ տարածքի վրայով: Այն ժամանակ ՀՀ իշխանությունը հազարավոր մարդկանց երեխաներին չէր դրել զոհասեղանի վրա և Շուշիի հետ հանձնել Ադրբեջանին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բարդ է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի մտքերը. 

«Ինքը ոտքից գլուխ սուտ է ու չարք, իր պատիժը ստանալու է, ինքն էլ լավ գիտի դա: Այդ արարքներն ու գործողությունները կատարած անձը չի կարող խուսափել պատժից, որքան շուտ լինի արդար դատաստանը, այնքան իր և բոլորի համար լավ կլինի»,- նշեց Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն առաջ է տանում «դատարկ» օրակարգեր, իրենք էլ, ընկնելով այդ օրակարգերի հետևից, շեղվում են լուրջ օրակարգերից:  

Խոսելով Թուրքիայի և Հաայստանի միջը հնարավոր հարաբերություններից՝ պատգամավորն ասաց, որ, ըստ իրեն, որևէ իրական հարաբերություն չկա, եթե կա, ապա միայն ստվերային. «Այն ինչի մասին խոսում և երազում է գործող վարչախումբը, Հայաստանը տանում է դեպի թրքացման»,- ասաց նա՝ պարզաբանելով, թե ինչ է իրենից ներկայացնում թրքացում ասվածը. «Երբ ասում ենք Հայաստանի թրքացում, չենք ասում այստեղի ժողովրդին վերցնելու են, փոխարեն բերեն թուրք ժողովուրդ, այսինքն՝ Հայաստան է մտնելու խոշոր չափի թուրքական կապիտալ, և այդ  կապիտալը թելադրող է լինելու բոլոր ոլորտներում, ինչի հետևանքով Հայաստանում սկսելու է արտահոսք: Նման պայմաններում արժանապատիվ մարդը ապրել չի կարողանա, ով էլ մնա Հայաստանում` դառնալու է թուրքական իշխանություններին սպասարկող անձ»,- ասաց նա:

Վերջինս նշեց, որ երբ թուրքական կապիտալը մտնի հայկական շուկա, առաջինը տուժելու են Արարատյան դաշտի և Կոտայքի գյուղացիները, որովհետև անիմաստ է դառնալու խաղողի, մնացած մշակաբույսերի և այգիների մշակումը. «Մեր գյուղացիները չեն կարող մրցակցել թուրքական մրգի, բանջարեղենի հետ: Երևի ճիշտ է՝ այս ամենն անընդհատ ասենք՝ ժողովուրդը հասկանա, թե այս վարչախումբը ինչ է ուզում անել ժողովրդի հետ»,- շեշտեց Գեղամ Նազարյանը:

Անդրադառնալով իրենց օրակարգին՝ Գեղամ Նազարյանն ասաց, որ իրենք կողմ են բոլոր երկրների հետ արժանապատիվ հարաբերություներին, բայց ոչ տարածքների, արժանապատվության, ցեղասպանությունը, Շուշին ու Հադրութը ուրանալու հաշվին.

«Մենք կողմ ենք հավասարը հավասարին հարաբերություններին` առանց որևէ նախապայմանների: Մենք խաղաղության դաշինքն ենք, խաղաղության և արժանապատվության ուժն ենք, իսկ գործող վարչախումբը ունի արյան և պատերազմի դեմք»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ ներկայիս իշխանութունը միշտ պարտություն և ստորացում է բերելու մեր երկրին»:

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD GeoProMining invested 100 mln. dram in subvention programs in Vardenis regionGeoProMining Armenian assets are in the list of ten largest taxpayersThe third event of DispruptHR Yerevan 2022, represented and implemented by Cascade People & Business, was held with the support of Galaxy Group of CompaniesMikayel Vardanyan provided financial assistance to 348 single mothers of children with disabilities on the occasion of Motherhood DayGlobal Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022 300 gifts, 3 promotional draws ․ Winners of Ameriabank’s promotional draws “Live Armenian”, “Live with a Smile” and “Live Limitless” are announced Armenia is a good place to invest in. The interview of Artyom Khachatryan, Co-Chairman of Galaxy Group, with HOTCOThe result of cooperation between the «Tovmasyan» Foundation, «Goodnes without borders» and «Via Magna Vranov». The first batch of humanitarian aid arrived in OdessaOn the occasion of March 8th, Karen Vardanyan donated 96 million AMD to mothers of many children in Syunik province.Lindsay Forbes talks about the role of IPO and corporate governance Ameriabank is the First in Armenia to Place Green Bonds via Public Offering The Tovmasyan Foundation organized a flash mob on the occasion of the 30th anniversary of the Armenian Army (video)Ameriabank. The Largest Taxpayer among Armenian Banks According to the Results of Year 2021US$ 25 million to Ameriabank from EBRD and donors for private sector lendingAmeriabank Brings Apple Pay to Customers Ameriabank has Raised EUR 15M Tier 2 Capital from Triodos Investment Management Next Branch of Ameriabank Launched in Malatia-SebastiaThanks to financial support amounting 100 million drams from Karen Vardanyan, “Muratsan” University Hospital Complex has been replenished with new medical equipmentA hospital room was opened in Armenia's first child palliative care clinic with the support of the “Tovmasyan” FoundationAmeriabank has Signed USD 20 million Loan Agreements with responsAbility and the Global Climate Partnership FundTovmasyan Foundation: Christmas fair is held OPEC Fund Partners Ameriabank to Address Problems and Help to Improve the Life of People in Armenia. T. Alnassar. Generation A: Edition 14. Exclusive Chance to Begin Your Professional Career with Ameriabank Katna Armenian cheeses enter the market: the new project of Galaxy Group of Companies US$30m OPEC Fund loan to Ameriabank to promote sustainable energy and support small businesses in Armenia Mikayel Vardanyan has provided financial assistance to 464 children with disabilities in Shirak ProvinceGalaxy Group of Companies expands its activities in Belarus: a new TI’ME and Pandora store launchedI think it’s a good moment to invest in Armenia. Head of Markets at Symbiotics Vincent LehnerAmeriabank has Raised USD 17.5M Tier 2 CapitalEternal Garden. The Tovmasyan Foundation has built a park that symbolizes pride and eternityAmeriabank and HSBC Armenia to provide their customers access to each other’s ATMs without additional fees Ameriabank. 62.5% Growth in Taxes YOY With the help of 300 million AMD aid by Vardanyan brothers, 150 low-income families in Armenia will gain happinessPAUL Armenia will be located at a historical building in Yerevan: Co-Chairman of the Board of Directors of the Galaxy Group of Companies Artyom Khachatryan have been released details of the long-awaited project S&P Improved the Outlook on Ameriabank to Positive Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia "Fall forward": Gurgen Khachatryan, the Co-Founder of the Galaxy Group of Companies, addressed a message to young people in Armenia The Galaxy Group of Companies celebrates 22nd anniversary. The occasion was marked by a special rock-classical concert Thanks to Karen Vardanyan’s support amounting to 105 million AMD, Yerevan Botanical Garden will be revived. The Drone Show is now in Armenia - an interview with an Armenian company about the details of the novelty in the field of advertising and entertainmentGeneration A 13 – your chance to be the change Armenian winemakers returned from MUNDUS VINI 2021 international competition with 9 medals, of which 6 gold և 2 silver were brought home by Armenia Wine WineryHumane and spiritual values are eternalArmenia economy minister: Arrival of trucks from Iran to Yerevan is currently solved by bypass roadRelatives of soldiers who died in Artsakh war gathered in front of government buildingPolice special forces apprehend young man for shouting against Armenia PMArmenia justice minister: There are human rights violations due to Azerbaijan's policyArmenia PM: Azerbaijan has blocked road to strike at peace agenda put forward by usArmenian Ombudsman talks food, medical services access’ issues amid Azerbaijani crimes