Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում «Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան 35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Թքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի ՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներին Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրել Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի» 

Այս իշխանությունն արեց ամեն ինչ՝ պատերազմն անխուսափելի դարձնելու համար. Ռոբերտ Քոչարյան

Քաղաքական

Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավվաքի ժամանակ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում ասաց․

«Այսօր խոսելու եմ պատերազմի մասին, Արցախի մասին, բանակցային գործընթացի հեռանկարների մասին, ներքաղաքական իրավիճակի մասին և մեր անելիքների մասին։

Շատ կարճ՝ պատերազմի մասին։ Նոր բան այստեղ դժվար է ասել, քանի որ 1 տարի սա բոլոր քննարկումների առարկան է եղել։ Ուղղակի այսօր ուզում եմ ճշտել մի քանի փաստ՝ անհերքելի, անժխտելի։

Փաստ 1․ Այս իշխանությունն արեց ամեն ինչ՝ պատերազմն անխուսափելի դարձնելու համար։ Ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջականության դաշտ, ըստ էության, հրահրեց պատերազմ։

Փաստ 2․ Այս իշխանությունն արեց ամեն ինչ՝ այս պատերազմում պարտվելու համար․ գիտակցաբար, թե՝ ոչ, այլևս կարևոր չէ․ իր սխալ քայլերով, հիմարություններով։ Պարտությունը մեր սկսվել է ավելի շուտ, նոյեմբերի 9-ը չէ, սկսվել է, երբ սկսեցին հետապնդել հերոսներին, երբ սկսեցին գլխատել բանակը, կադրային ջարդ իրականացնել բանակում։ Իրենց պետք էր ոչ թե մարտունակ բանակ, իրենց պետք էր իրենց հավատարիմ բանակ։ Երբեք, ոչ մի բանակ, որը հավատարիմ է մեկ մարդու, չի կարող լինել մարտունակ։

Փաստ 3․ Ամբողջ 44 օրվա ընթացքում մենք մենակ ենք մնացել պատերազմի ժամանակ։ Դիվանագիտական լիարժեք ձախողում է եղել․ ոչ մի երկիր չի դատապարտել ագրեսիան սկսող պետությանը, պատերազմը սկսող պետությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այսպիսի բան չի եղել։ Մեկը չկա՞ր՝ զանգեիր, ասեիր՝ դատապարտող մի բան ասեք գոնե պատերազմի սկսողին։ Ինչ վիճակում եք հայտնվել, ինչ մեկուսացված վիճակում եք եղել։ Հիմա այդ մարդիկ խաղաղության դարաշրջան են ուզում բացել տարածաշրջանում․ ձեր հալը հալ չի՝ նման ծրագրեր իրականացնելու համար։ Եվ ամենից անհասկանալին է, երբ դատապարտվեց Հայաստանը՝ Գանձակին հրթիռային հարված հասցնելու համար։

Փաստ 4․ Պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը կար․ հոկտեմբերի 19-ն էր, որոշ տվյալներով՝ նաև հոկտեմբերի 7-ը։ Այդ հնարավորությունը մերժվեց հանցավոր բացատրությամբ։ Այդ օրերից հետո բոլոր զոհվածների մեղքը այս իշխանության խղճի վրա է։ Կարող եմ շատ այլ փաստեր բերել, բայց այսքանը բավարար է։ Սրանք անժխտելի են»։

Անդրադառնալով դելիմիտացիայի ու դեմարկացիայի թեմային, «Զանգեզուրի միջանցքին»՝ Քոչարյանն ասաց, որ դելիմիտացիա նշանակում է, որ ուղղակի կամ անուղղակի, բայց փաստացի ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ուղղակի ֆիքսում Ղարաբաղի անկլավային վիճակը՝ Ադրբեջանի ներսում․ «Սա ուղղակի Ղարաբաղի հարցի կարգավորման վերջն է լինելու, սա նշանակելու է, որ մնալու է մեկ լուծում՝ Ղարաբաղն՝ Ադրբեջանի կազմում, այլ լուծում դելիմիտացիան ուղղակի չի թողնելու։ Պատկերացրեք, որ դելիմիտացիան իրականացնելուց հետո Ադրբեջանն ստանալու է լեգիտիմ իրավունք՝ երբ ուզի, ցանկացած պահի Հայաստանը Ղարաբաղին կապող ճանապարհին դնել իր սահմանապահներին, իր մաքսային կետն ու ամբողջությամբ վերահսկել շարժը՝ ճիշտ այնպես, ինչպես արեց Գորիս-Կապան ճանապարհին, եւ ոչ մեկը չի կարող նրան խանգարել, քանի որ դա լինելու է օրինական քայլ»,- ասաց Քոչարյանը՝ շեշտելով, որ բացառվում է թույլատրել սկսել մի գործընթաց, որի արդյունքում հավերժացվելու է այս կապիտուլյացիան կամ որոշվելու է Ղարաբաղի կարգավիճակը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ամենադիտված