Վայոց ձորում միկրոավտոբուսը գլորվել է ձորը. կան վիրավորներ
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 94 կմ հատվածում՝ դեպի Մեղրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և 70 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում, հայտնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։