«Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» 

Իշխանությունը սահմանափակում է ԶԼՄ-ներում որոշ գովազդներ. սա հարված է անկախ լրատվամիջոցներին

Общество

Իշխանությունների պայքարը մամուլի դեմ դեռ շարունակվում է: Այս անգամ էլ նրանք փորձ են անում սահամանափակել համացանցում և էլեկտրոնային հարթակների առցանց շահումով խաղերի գովազդները: Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում Տնտեսական մրցակցության պաշտպանության ներկայացուցիչները հրավիրել էին բուքմեյքերական ընկերությունների ներկայացուցիչներին, արտաքին գովազդ իրականացնողներին, ռադիո և հեռուստաընկերությունների, լրատվական կայքերի ներկայացուցիչներին, համացանցում գովազդով զբաղվողներին, ինչպես նաև պետական կազմակերպություններին, որոնք կարող են այս դաշտի հետ որևէ առնչություն ունենալ՝ քննարկելու «Գովազդի մասին» օրենքը:  

Տնտեսական մրցակցության պաշտպանության ներկայացուցիչները պնդում են, որ այդ օրենքի ընդունումը ծառայելու է  ի շահ հասարակության, թեև նույն այդ օրենքով խոչընդոտվում է ազատ մամուլի գործունեությունը։

Տնտեսական մրցակցության պաշտպանության ներկայացուցիչ Հայկ Կարապետյանն ասաց, որ օրենքի ընդունման արդյունքում համացանցում և էլեկտրոնային այլ հարթակներում բոլոր տեսակի շահումով խաղերի գովազդները կարգելվեն, իսկ արտաքին գովազդի մասով մնալու է նույնը, նա դա բացատրեց ոլորտում «արդար մրցակցության» պահպանմամբ. «Հանձնաժողովը արձանագրել է, որ ցանկացած գովազդի արգելում մրցակցության սահմանափակման երևույթ է պարունակում, քանի որ շուկայում գոյություն ունեցող սուբյեկտները տարիներ շարունակ հնարավորություն են ունեցել գովազդել իրենց և ճանաչում ձեռք բերել, իսկ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք նոր պետք է մուտք գործեն շուկա, հետագայում նրանք չեն ունենա այդ նույն հնարավորությունը, կստեղծվեն մրցակցային անհավասար պայմաններ»,- նա այսպես հիմնավորեց օրենքի հնարավոր ընդունումը:

Օրենքի նախագծի համահիմնադիրները շարունակում են  հավաստիացնել, որ այդ ամենը հանրային շահ է հետապնդում, իսկ եթե հասնեն իրենց նպատակին, ապա սահմանափակումների շրջանակը կընդլայնվի: Հայկ Կարապետյանը նաև ընդգծեց, որ հենց այդ շահումով խաղերի գովազդների հետևանքով է խաղացողների թիվը ավելացել, նա վստահ է՝ այդպիսի գովազդները ներգրավվում են նոր հաճախորդների:

«Արմենիա» ՀԸ տնօրեն Դավիթ Բաբախանյանը, որը նույնպես ներկա էր քննարկմանը, ասաց, որ խաղամոլության մեջ թաթախված մարդկանց համար ոչ թե պետք է արգելել գովազդը, այլ բացատրել, որ դա լավ չէ, դրանում է սոցիալական հակագովազդի կարևորությունը։

«Գովազդն այստեղ ամենակարևոր խթանող հանգամանքը չէ, խթանող հանգամանքը նրա շրջապատի մարդկանց կարծիքներն են, մենք պետք է խոսենք այդ մարդկանց հետ»,-ասաց նա:

«Ա թիվի» հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանն էլ ընդգծեց՝ այդ օրենքի ընդունումը կարող է  շատ վնասակար ազդեցություն ունենալ, գոնե առաջիկա մի քանի տարիների ընթացքում։ Որպես օրինակ նա նշեց, որ օղու, ծխախոտի գովազդի արգելումը չպակասեցրեց դրանց օգտագործողների թիվը։ Նա ասաց, որ այդ ամենի դեմ պայքարի ավելի արդյունավետ ձևեր կան, քան միանգամից տնտեսական մասին հարված հասցնելը:

Կորոնավիրուսի բռնկումից և Արցախյան պատերազմից հետո հեռուստառադիոգովազդային շուկան գրեթե փլուզվեց, և եթե այստեղ բերվում են 2019-ի տվյալները շահումով խաղերի գովազդի տեսակարար կշռի մասին, ապա մեր վերլուծություններով այն 7 տոկոսից աճել է 12-15 տոկոս։ Այս մասին ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Ըստ նրա՝ օրենքի ընդունումից ընդամենը մեկ տարի հետո խաղի կանոններն այդպես կտրուկ փոխելը կազդի հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների գործունեության, եկամուտների վրա և բացասաբար կազդի բովանդակության որակի վրա։

«Մեդիա սիսթեմս» գովազդային գործակալության մեդիա-տնօրեն Յանա Յանիկյանն ասաց, այս օրենքով ոչ միայն որևէ կարգավորում չի իրականացվում, այլև պատկերը լինելու է շատ ավելի վատը. «Անգամ եթե խաղալը շատ վատ է, բայց օգտատերը խաղաց գովազդի միջոցով, խաղաց Հայաստանում լիցենզավորված բույքմեքերների մոտ, ապա գոնե գիտես, որ իր իրավունքները որոշակիորեն պաշտպանված են: Մենք մեր օգտատերերին այս օրենքով ոչ թե տանելու ենք այն ճանապարհով, թե խաղալը վատ է, պետք չէ խաղալ, այլ նրանք գնալու են մի դաշտ, որտեղ խաղալու են շատ ավելի և որևէ վերահսկողություն չի լինելու»,- ասաց նա՝ նշելով, որ այս սահմանափակումները կարող են տանել էլ ավելի մեծ հետևանքների՝ խաղաղամոլության տարածման տեսանկյունից:

Ներկանների այսպիսի արձագանքներից հետո կընդունվի այդ օրենքը, թե ոչ պարզ կլինի առաջիկայում: Կհասկանանք՝ մեդիոլորտի ներկայացուցիչներին քննարկմանը հրավիրելը ֆիկտիվ բնո՞ւյթ էր կրում, թե՞, այնուամենայնիվ, նրանց կարծիքը կարևոր է հանձնաժողովի համար:

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полиции
Самое популярное