Հարևանիս տղան կոմպյուտորը վերցրեց, գնաց Վրաստան՝ աշխատելու, երբ իմացավ՝ այստեղ հարկվելու է
Video«Հարևանիս երիտասարդ տղան ծրագրավորող էր, մի երկու տարի առաջ նրան զգուշացրել էին, որ այլևս պիտի իր աշխատանքը հարկվի, էս տղան կոմպյուտորը վերցրեց, գնաց Վրաստան՝ աշխատելու»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ-ում տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: