Իշխանական պատգամավորներն ամեն ինչ արել են, որ ԵԽԽՎ զեկույցը լինի իրենց համար լավ գույների մեջ. Մամիջանյան
Տեսանյութեր«Ընդդիմադիր պատգամավորների պահանջն այցելել շփման գծի կամ սահմանի որևէ հատված մերժվում է, սակայն թույլատրվում է իշխանական պատգամավորներին այցելել այդ նույն հատված։ Փորձում են ԱԺ-ն դուրս թողնել մեր երկրի արտաքին հարաբերությունների, միջազգային օրակարգի ձևավորումից և հաշվետվողականությունից։ Իրենցից ի՞նչ ինստիտուցիոնալ բան կարելի է պահանջել։ Հստակ տեսանելի է, որ իշխանական պատգամավորները, որոնք աշխատում են ԵԽԽՎ-ի հետ, ամեն ինչ արել են, որ զեկույցը լինի իրենց համար լավ գույների մեջ»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
Խմբակցության քարտուղարի խոսքով իշխանական պատգամավորներն ամբողջ միջազգային իրենց կապիտալը փորձում են օգտագործել միայն այն նպատակով, որ իրենց համար հաճելի զեկույցներ լինեին։
«Եթե այդ նույն ծավալով պայքարեին մեր երկրի առջև ծառացած խնդիրների առաջխաղացումը միջազգային կառույցներում ապահովելու համար, գուցե այլ պատկեր ունենայինք Արցախի հիմնախնդրով, մեր երկրի անվտանագային համակարգերի հետ կապված հայտարարությունների մասով։ Թող այդ էներգիան այնտեղ ծախսեն»,-նշեց Մամիջանյանը։