Ֆրանսիայի Սենատն առավել քան երբևէ կանգնած է Հայաստանի կողքին. Ժերար Լարշե
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի հետ ողբերգական պատերազմից մեկ տարի անց Ֆրանսիայի Սենատն առավել քան երբևէ կանգնած է Հայաստանի կողքին: Այս մասին Twitter-ում գրել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն` կից հրապարակելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզրոյանի հետ հանդիպման կադրերով:
«Ես հաստատեցի Արարատ Միրզոյանին, որ մեր բանաձեւը, որը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը, պետք է օգտագործվի որպես երկարատև խաղաղության բանակցությունների լծակ»,- գրել է Լարշեն։