Կառավարության շենքի դիմացից 33 քաղաքացի է բերման ենթարկվել. ոստիկանություն
ՀասարակությունԿառավարության շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 11-ին, բողոքի ակցիա իրականացնող 33 քաղաքացի է բերման ենթարկվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց ՀՀ ոստիկանության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Ոստիկնությունից հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար:
Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 10-ին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային» ՀԸ եթերում հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կտեղադրի մաքսակետեր։
Այս պատճառով այսօր առավոտյան ընդդիմությունը բողոքի ակցիա է կազմակերպել կառավարության շենքի դիմաց: Ընդդիմադիր պատգամավորները փորձում էին մուտք գործել կառավարության շենք, սակայն ոստիկանները թույլ չէին տալիս, որի հետևանքով սկսվեց հրմշտոց, այնուհետև ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: