«Հարցնում ես` ինչի ես մեր երկրի կեսը թուրքերին տալիս, պատասխանում ա՝ բա հո ամբողջը չեմ տա»
БлогосфераԿամ պետք է հողերը տայի, կամ պետք է պատերազմ լիներ, տղերքը զոհվեին, դրա համար հողերը տվել եմ․ ասում ա Նիկոլը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է խմբագիր, մեկնաբան Սևակ Հակոբյանը։
«Կամ պետք է Սյունիքից զորքերը հետ քաշեի, կամ պետք է պատերազմ լիներ․ ասում ա Նիկոլը
Կամ պետք է Ադրբեջանը բերեր Գորիս-կապան ճանապարհին տամոժնի դներ, կամ պետք է Մեղրիի միջանցք տայի․ ասում ա Նիկոլը:
Ժողովուրդ, սա շատ լավ ա դերը խաղում, բերում-դնում է ծանր ընտրության առաջ, որ դու ստիպված լինես համաձայնել իր արած զիջումների հետ՝ իբր թե ավելի մեծ բան չզիջելու համար։
Հարցնում ես` ինչի ես մեր երկրի կեսը թուրքերին տալիս, պատասխանում ա՝ բա հո ամբողջը չեմ տա»,-գրել է նա։