Չավիի եղբայրը և ևս վեց օգնական. «Բարսելոնան» ներկայացրել է նոր մարզչական կազմը (լուսանկարներ)
SportԱյսօր կատալոնական ակումբը ներկայացրել է թիմի մարզչական շտաբը։ Նրանք են Չավին և իր օգնականները՝ նրա ավագ եղբայրը՝ Օսկար Էրնանդեսը, և Սերխիո Ալեգրին։ Ֆիզիկական պատրաստության համար պատասխանատու կլինի Իվան Տորեսը։
Դարպասապահների հետ կաշխատի Խոսե Ռամոն դե լա Ֆուենտեն՝ գլխավոր մարզչի փոփոխությունից հետո մարզչական շտաբում մնացած միակ մարդը։ Վերլուծական աշխատանքները կիրականացնեն Դեյվիդ Պրատսը, Թոնի Լոբոն և Սերխիո Գարսիան։
41-ամյա Չավիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։ Քաթարական «Ալ-Սադի» հետ պայմանագիրը վաղաժամ խզելու համար «Բարսելոնան» և «Ալ֊Սադը» հավասարապես հինգ միլիոն եվրոյի չափով փոխհատուցում են վճարել Չավիին։
Չավիի գլխավորությամբ առաջին պաշտոնական հանդիպումը կատալոնացիները կանցկացնեն նոյեմբերի 20-ին՝ «Կամպ Նոու» մարզադաշտում, «Էսպանյոլի» հետ։
«Բարսելոնան» 12 տուրից հետո 17 միավորով և պահեստային մեկ խաղով 9-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում: