«Հրաշալի մի մարդ,որը լի է ամեն ինչով...». Զիրոյանը նոր լուսանկարներ է հրապարակել Լիա Զախարյանի հետ Իշխան Սաղաթելյանի ասուլիսը (ուղիղ) ՏՏ-ի զարգացման համար պետք է մարդկային կապիտալ, ՀՀ-ն այն ունի. Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ ֆորումում Սուբվենցիոն ծրագրերի արժեքում տասնապատիկ աճ ունենք. վստահեցնում է ՀՀ փոխվարչապետը «Ջհանգիրյանն ասաց` հո չե՞մ կարող դատավորին կարգադրել. գնացե´ք, եթե ձեր ասածը չանի, էլի կգաք» «Դիմադրության» շարժման մասնակիցները երթ սկսեցին ԲԴԽ-ից (ուղիղ) Չեռնոգորիայի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան Դատախազությունն Առուշ Առուշանյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական գործի շրջանակներում Հայկական կողմին է վերադարձվել ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայողը 

Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին ահազանգել է Արցախում հայկական մշակութային արժեքների նկատմամբ լուրջ սպառնալիքների մասին

Գիտություն և Մշակույթ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին.

«Պարո՛ն նախագահ,

Պարո՛ն Գործադիր խորհրդի նախագահ,

Տիկի՛ն Գլխավոր տնօրեն,

Հարգելի՛ պատվիրակներ,

Կցանկանայի, առաջին հերթին, շնորհավորել նորին գերազանցություն Մոուրաոյին՝ Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել իր պաշտոնում։

Ցանկանում եմ նաև շնորհավորել տիկին Օզուլեյին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում բոլոր անդամ երկրներին՝ Հայաստանի՝ որպես Գլխավոր համաժողովի փոխնախագահներից մեկի թեկնածությունը սատարելու համար: 

Այն արտասովոր մարտահրավերները, որոնց այսօր բախվում է աշխարհը՝ զինված հակամարտություններից մինչև COVID-19 համավարակ և կլիմայի փոփոխություն, ընդգծում են կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը: Հետևաբար, այսօր, երբ մենք նշում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակը, վերահաստատում ենք մեր հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքներին և մեր աջակցությունը կազմակերպության Ռազմավարական վերափոխման գործընթացին։

2022 թվականին կլրանա ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակը, որի ընթացքում  Հայաստանը հաստատակամորեն եղել և շարունակում է հավատարիմ մնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատին՝ ուղղված համամարդկային արժեքների առաջմղմանը և մեր ընդհանուր, այդ թվում՝ Կայուն զարգացման 2030 թվականի  օրակարգում սահմանված նպատակների իրականացմանը: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք ներկայացնել մեր թեկնածությունն անդամակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդին՝ 2021-2025թթ․ ժամանակահատվածի համար։

Հայաստանը հանձնառու է խթանել կրթության ապագան` հիմնված բոլորի համար հավասար հնարավորությունների սկզբունքի վրա։ Մենք կարծում ենք, որ համաշխարհային քաղաքացիական կրթությունը կարևոր գործիք է գլոբալ մարտահրավերներին հակազդելու համար։ Հավատացած ենք, որ կրթությունն ու իրազեկվածության բարձրացումը կենսական նշանակություն ունեն ատելության խոսքի և ինքնության հիմքով խտրականության կանխարգելումն առաջ մղելու գործում։ Սա նաև 2020թ.-ին Երևանի պետական համալսարանում Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հիմնադրման հիմնական գաղափարներից է: 

Մենք լիովին աջակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Աֆրիկայի առաջնահերթության և Փոքր կղզիների զարգացող պետությունների գլոբալ ծրագրերին, որոնք պետք է առավել խթանվեն՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթության և մշակույթի ոլորտներին։

Հայաստանն աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերին՝ ուղղված հակամարտությունների գոտիներում մշակութային ժառանգության պահպանմանը և դատապարտում մշակութային խորհրդանիշների վրա հարձակումները՝ պայմանավորված դրանց ծագման կամ ինքնության տարբերություններով:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Անցյալ տարվա աշնանը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ներառյալ դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 22․000 երեխա զրկվել է կրթության իրավունքից։

Շուրջ մեկ տարի է նաև ինչ Հայաստանն ահազանգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ու անդամ պետություններին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային արժեքների նկատմամբ լուրջ սպառնալիքների մասին։

Մենք երախտապարտ ենք տիկին Օզուլեին իր ջանքերի համար՝ միտված Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելուն, որը համապատասխանում է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի  կոնվենցիային։ 

Ցավոք, Ադրբեջանը շարունակում է արգելափակել այդ առաքելության իրականացումը։ Այս խոչընդոտող վերաբերմունքը  մեզ ստիպում է վատագույնը սպասել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության վիճակի վերաբերյալ։ Ե՛վ ռազմական գործողությունների ընթացքում, և՛ զինադադարի հաստատումից հետո ադրբեջանական զինուժի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և վանդալիզմի բազմաթիվ փաստագրված դեպքեր են արձանագրվել, և, թերևս, ամենատխրահռչակ օրինակը անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարին անօդաչու թռչող սարքից կրկնակի ճշգրիտ հարվածներն են։ 

Լեռնային Ղարաբաղի կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման հետ մեկտեղ մենք ականատես ենք լինում ավելի քան 1500 մշակութային և 19000 թանգարանային նմուշներով հարուստ՝ ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ինքնության խեղաթյուրման և ճարտարապետական տեսքի փոփոխման անթույլատրելի դեպքերի։

Չափազանց կարևոր է միջազգային ջանքերն ուղղել և պատշաճ քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը արժանանա Նախիջևանի՝ ընդհանուր թվով 28000 ոչնչացված հայկական մշակութային ժառանգության ողբերգական ճակատագրին։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Կցանկանայի եզրափակել խոսքս՝ ընդգծելով խաղաղության, հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մշակույթի, ինչպես նաև մշակույթների միջև երկխոսության խթանման կարևորությունը՝ որպես մարդկանց միավորելու և խաղաղ համակեցությունն ամրապնդելու կարևոր գործիք: Անշուշտ դա մեզ հնարավորություն կտա իրագործել Կազմակերպության բոլոր առաջնահերթությունները:

Շնորհակալություն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրաշալի մի մարդ,որը լի է ամեն ինչով...». Զիրոյանը նոր լուսանկարներ է հրապարակել Լիա Զախարյանի հետ Իշխան Սաղաթելյանի ասուլիսը (ուղիղ)Փաշինյանը ազդարարեց, որ Հայաստանը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, գուցե մարիխուանան օրինականացնելուց հետո ստացվի Ռուսաստանում 3 տղամարդ սպանել են 13-ամյա տղայինԱրբանյակահիստերիա է սկսվել. իշխանությունները փորձելու են սա ներկայացնել որպես ինչ-որ աննախադեպ ձեռքբերում. Կարեն Վրթանեսյան ՏՏ-ի զարգացման համար պետք է մարդկային կապիտալ, ՀՀ-ն այն ունի. Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ ֆորումում Սուբվենցիոն ծրագրերի արժեքում տասնապատիկ աճ ունենք. վստահեցնում է ՀՀ փոխվարչապետը Նաոմի Քեմփբելը, Նատալյա Վոդյոնովան, Ալեսանդրա Ամբրոսիոն և այլ հայտնի աստղեր՝ Կաննի՝ "Women in Cinema" երեկույթին (ֆոտոշարք)ԱՄՆ֊ն ողջունում է սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին նիստի անցկացումը․ Բլինկեն«Ջհանգիրյանն ասաց` հո չե՞մ կարող դատավորին կարգադրել. գնացե´ք, եթե ձեր ասածը չանի, էլի կգաք» «Դիմադրության» շարժման մասնակիցները երթ սկսեցին ԲԴԽ-ից (ուղիղ) Բելա Հադիդը, Դիանա Կրյուգերը, Կարա Դելեվինը՝ «Անմեղը» ֆիլմի պրեմիերային (ֆոտոշարք)«Վայրի»․ Իննա Խոջամիրյանի լուսանկարը Գործարկվելու է Տարոնիկ համայնքի շչակը Ադրիանա Լիման, Ջորջինա Ռոդրիգեսը, Շակիրան և այլք՝ Կաննի 2022 կինոփառատոնին (ֆոտոշարք)Չեռնոգորիայի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան Դատախազությունն Առուշ Առուշանյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական գործի շրջանակներում Ընթանում է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումը Հայկական կողմին է վերադարձվել ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայողը Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրական թիվը 119-ն է. Սիրանուշ Սահակյան Միրզոյանն ու Կասպրչիկը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները Հայաստանի առաջին արբանյակի անունը հայտնի էԿառավարությունը բնակարանների և անհատական բնակելի տների վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար սուբսիդավորվող վարկ կտրամադրի Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին Լոնդոնում Դումանյանը և կրթամշակութային ոլորտի ներկայացուցիչները քննարկել են կրթությանն առնչվող հարցե Տեսահոլովակի պրեմիերա. Իվետա Մուկուչյան՝ «Ես պատրաստ եմ» «Աղձք» պատմամշակութային արգելոց է ստեղծվում. Այստեղ է 4-րդ դարի Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանը Շատ չափավոր լավատեսություն կարելի է տեսնել այս գործընթացում. Վարդանյանը՝ սահմանազատման հարցով հանձնաժողովների մասին Մարիամ Ալեքսանյանի լուսանկարն օդանավակայանից «30 ծնող մտնում է ԲԴԽ-ի շենք. պահանջը կատարվեց». Կարին Տոնոյան Ձեր ներկայությամբ ծխե՞լ են մեքենայում․ կարդացե՛քԾնողները 10 րոպե ժամանակ տվեցին Գագիկ Ջհանգիրյանին Սենեգալում 11 նորածին է զոհվել հիվանդանոցում բռնկած հրդեհից Ինչ տեսակետ ունի ՔՊ-ն արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության մտադրության մասին4 տարի ասֆա՞լտ ես քցել, հավաքի, տար հորդ տուն. հեռացի´ մեր հայրենիքից. զոհվածի հարազատ «Զարթնիր լաո, հանուն Արցախի». Ստեփանակերտում երթ և հանրահավաք կանցկացվի ԱՀԿ-ն ուսումնասիրում է, թե ինչու է էնդեմիկ երկրներին բնորոշ կապկածաղիկը այդ պետություններից դուրս տարածվում Ավտովթար՝ Երևանում․ Արշակունյաց պողոտայույմ բախվել են Honda Pilot և Opel ավտոմեքենաներըՊարոն վարչապետ, բա եկեք մեր դեմ կանգնեք, դուխով գլխարկը կորցրե՞լ եք, չհոգնեցի՞ք «նախկիններ» ասելով. Կարին Տոնոյան Բերման է ենթարկվել 49-ամյա Ռուզաննա Պ.-ն, որը հետախուզվում էր ծանր վիրավորանքի մեղադրանքով ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը. Բլինքեն «Մե՞նք ենք մեղավոր, որ Նիկոլն Էդմոնին քցեց ու խորհրդարան չանցկացրեց». Ագնեսա Խամոյան Չպիտի սպասենք, տեսնենք՝ բոթաս չկա, պայուսակ չկա, ծանրաձող չկա. վատնումը մենակ աննպատակ ծախսը չի Ոսկու գինն ընկնում է Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է Բիշարյանը Փաշինյանի դատավորն ա. չի համարձակվի նրա հրամանը չկատարել. զոհվածի հարազատ Ավտոմեքենան Հարթավան-Քուչակ ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 8մ սահել հարակից ձորակը և բռնկվել Գյումրիում տարեցներին ծեծելու գործով տուժողները փոխել են ցուցմունքները, մնացել են ոստիկանների ցուցմունքները. Փաստաբան Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Հարավային Օսիայի Հանրապետություն
Ամենադիտված