Ես այս ծայրահեղ քայլին գնացի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա. Մհեր Արմենիա
Society«Ինչպես արդեն ասել եմ՝ ես Մատենադարանի մոտ եմ և հացադուլ եմ անում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հացադուլը կավարտվի այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեց երգիչ, «Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր Մհեր Արմենիան։
Նա տեղեկացրեց, որ ինքնազգացողությունը լավ է և ոչ մի խնդիր չունի․ «Ես այս ծայրահեղ քայլին գնացի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա»,- ասաց նա։