Ադրբեջանցիների կողմից սահմանված անցակետերի արդյունքում ոչ մի հայկական գյուղ չի մեկուսացվի. ԱԽՔ
ՔաղաքականԳորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիների կողմից սահմանված անցակետերի արդյունքում ոչ մի հայկական գյուղ չի մեկուսացվի: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Ոչ մի հայկական գյուղ չի մեկուսացվի։ Այս պահին մենք ճանապարհները բարեկարգելու աշխատանքներ ենք կատարում։ Գրունտային ճանապարհը գրեթե պատրաստ է։ Նոյեմբերի 10-ին արդեն պատրաստ էր Կապան-Տաթև ճանապարհը։ Ինտենսիվ աշխատում ենք այլ ճանապարհների վրա»,- ասաց Գրիգորյանը։