Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփում․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը ԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել Միրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան ՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունը 

Անհրաժեշտ է, որ վարչապետը դեկտեմբերին մեկնի ԱՄՆ. Արամ Սարգսյան

Բլոգոսֆերա

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Երբ մեր իշխանությունները պնդեցին, որ միջանցք չի լինելու և միայն ճանապարհ է լինելու՝ ՀՀ մաքսային անցակետերով, կանխատեսելի էր, որ նույնն էլ Ադրբեջանը փորձելու է կիրառել Լաչինի միջանցքի մասով: Բայց քանի որ Լաչինի դեպքում ավելի բարդ է լինելու՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով պայմանավորված ու միջազգային ասպարեզում էլ լուրջ կհեղինակազրկի փաստաթուղթը ստորագրած երրորդ` ռուսական կողմին, ստիպված գործընթացը փորձարկեցին Գորիս-Կապան հատվածում։ Համոզված եմ, որ նույնը Լաչինում կրկնելը միայն ժամանակի հարց է, որից խուսափելու 2 տարբերակ ունենք միայն։

Առաջին՝ արցախահայության անվտանգության խնդրով դիմել ՄԱԿ-ի ԱԽ և Մինսկի խմբի եռանախագահողներին՝ պահանջելով հնարավորինս արագ վերսկսել բանակցությունները, նոր պատերազմը կանխելու նպատակով։

Համոզված եմ, որ, Մինսկի եռյակի առաջին քայլը լինելու է նախապես պայմանավորված միջազգային խաղաղարարների ապահովումը, որում, այս իրավիճակից ելնելով, բացառված չէ նաև ռուս խաղաղապահների գերակա մասնակցությունը ու նոր, երկարատև խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որը բավականին ծանր կլինի երկու կողմի համար էլ, բայց հստակ խաղի կանոններ կամրագրի, որոնք օրենքի ուժ կունենան և ամեն օր չեն խախտվի։

Երկրորդ՝ պատրաստվել լայնամասշտաբ պատերազմի, Հայաստանի անմիջական մասնակցությամբ և բոլոր զինատեսակների կիրառմամբ, որը կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիվությունը և արժանապատիվ խաղաղության հնարավորություն ստեղծել, բայց դրա համար անհրաժեշտ է ոտքի հանել մեր տնտեսությունը, առաջադեմ սպառազինություն գնել զարգացած տեխնոլոգիական երկրներից, որովհետև այս ընթացքում բացի ՊՆ նախարարին նվիրած դաշույնից, այլ զինատեսակ ռուսները մեզ չեն տվել և չունեն, որ տան։

Բնականաբար նախընտրելի է առաջին տարբերակը և խաղաղություն ուզում ենք բոլորս, բայց դա չի նշանակում, որ երկրորդ տարբերակը մեր օրակարգի թիվ մեկ խնդիրը չպետք է լինի, և՝ հնարավոր է անտեսել։ Ներդաշնակ, բազմաբևեռ ու նախաձեռնողական արտաքին քաղաքականությամբ և բնական ու մարդկային ռեսուրսների ճիշտ օգտագործմամբ մենք ի զորու ենք ապահովել արժանապատիվ խաղաղություն և մեր տեղն ու կարևոր դերակատարությունը տարածաշրջանում։

Հ.Գ.

Ու որպեսզի առաջին տարբերակին ևս մի քայլով մոտենանք, անհրաժեշտ է, որ վարչապետը դեկտեմբերին մեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ժողովրդավարության հարցերով համաժողովին, որքան էլ ճնշումներ լինեն Մոսկվայից: Այս իրավիճակում դա ոչ միայն մասնակցություն է ինչ-որ համաժողովի, այլև՝ Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման հայտ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱպրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփում․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցըԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան ԱթանեսյանԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. Reuters
Ամենադիտված