Հրեշտակը տաք կոշիկ չուներ, մոմ էր վաճառում, տետր և իր նկարած եկեղեցիները. Արցախում իրենց տունն այրել են ու մի շորով փախել
ԲլոգոսֆերաՖեյսբուքյան օգտատեր Նարինե Բաղդասարանը իր էջում գրել է.
«Աղավանավանքի ճանապարհին մի հրեշտակի հանդիպեցի, անունը Նելլի...
Հրեշտակը տաք կոշիկ չուներ, մոմ էր վաճառում, տետր, գրի, զարդ եւ իր նկարած եկեղեցիները հազար դրամով, որ մայրիկն իր համար տաք կոշիկ գնի։ Որ նրան գրկեցի լաց եղավ... Հազում էր սարսափելի, ասացի՝ միրգ ուտում ես դու, ասաց՝ չէ, ու հուզվեց։ Մայրիկն ասաց, որ նման բաներ որտեղից, չեն ձգում, Արցախում տունն այրել են ու մի շորով փախել։ Նելլին ութ տարեկան է, մյուս դուստրը՝ տասնութ։ Ես այս կիրակի, նոյեմբերի տասնչորսին գնում եմ նրանց տուն, երեխային օգնություն է պետք՝ սնունդ, տաք հագուստ, ամեն ինչի կարիք ունեն։
Սիրելի հետեւորդներ եւ սաներ, ովքեր ուզում են միանալ ինձ, այս կիրակի՝ ժամը 9։30-ին, թո՛ղ լինեն «Սատտվա Յոգա» ստուդիոյի բակում, հասցեն՝ Վրացյան 73/1։ Այդ ժամին շարժվելու ենք։ Ցանկացողները թող գան իրենց մեքենաներով, ցածր մեքենաները չեն կարող բարձրանալ այնտեղ։ Եթե ցանկանում եք փոխանցել ինչ-որ բան, բայց չգալ, այդ օրը եկեք փոխանցեք մեզ։ Ովքեր գալու են, թող գրեն քոմմենթում, բայց հստակ, մեծ-մեծ խոսացողներին ու չեկողներին լավ գիտեմ, փորձ ունեմ, քոմմենթ գրելը շատ հեշտ է, ռեալ լինելը՝ դժվար։ Ո՞վ է գալիս ինձ հետ, գրե՛ք։
Հրեշտակին ջերմություն է պետք...
Նա շատ տխուր էր...
Նելլի մայրիկի հեռախոսահամարն է՝ 077-09-44-69։
Ովքեր ցանկանում են, թող զանգեն եւ գումար փոխանցեն։ Կներեք, բայց ես չեմ կարող գումար վերցնել Ձեզանից եւ տանել։ Նրանք չունեն հաշվեհամար... ոչինչ չունեն...»։