Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна 

Հումանիտար լրջագույն խնդիրներ են առաջ եկել ադրբեջանական անօրինական արարքներով. ՄԻՊ

Общество

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից նոյեմբերի 12-ին Սյունիք գործուղված աշխատանքային խումբը իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ, այդ թվում՝ առաջնահերթ կապված Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողության հետ:

ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ուսումնասիրվել են ադրբեջանական անօրինական արարքների ազդեցությունը մարդու իրավունքների վրա, ինչպես նաև ՀՀ հարակից համայնքների բնակիչների իրավունքների վիճակը:

«Ձեռք բերված փաստերը հաստատում են, որ Սյունիքում առաջ են եկել մարդու, այդ թվում՝ համայնքների բնակիչների (երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ և այլն) իրավունքների կոպիտ ոտնահարումներ և, առհասարակ, հումանիտար լրջագույն խնդիրներ։ Մարդկանց համար առաջ է եկել խիստ անորոշ վիճակ:

Նախ, լրջորեն դժվարացել է կապը Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան և մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև՝ ադրբեջանական անօրինական արարքներով ճանապարհի երթևեկության արգելքի պատճառով:

Նշված բնակավայրերում արդեն իսկ առաջ են եկել սննդամթերքի (հաց և այլ պարենային ապրանքներ) ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության և սպասարկման հասանելիության լուրջ սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ»,- հայտնում է Արման Թաթոյանը:

Պաշտպանն օրինակ է բերում այն, որ Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում նոյեմբերի 12-ին  մեծ դժվարությամբ է կազմակերպվել հացի մատակարարումը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած տվյալներով նշված գյուղերին հացը մատակարարվել է ժամը 16:00-ից հետո՝ Գորիսի համայնքային մարմինների լրացուցիչ ջանքերով:

Արման Թաթոյանը նշում է, որ խնդրի լուծումն ավելի է դժվարանում այլընտրանքային ճանապարհի (Տեղ համայնքի Խոտ բնակավայրով անցնող) դժվարանցանելի, իսկ որոշ հատվածներում, օրինակ, հատկապես եղանակային պայմանների պատճառով անանցանելի լինելու պատճառով: Ավելին, խոր աշնան և առաջիկայում ձմեռային եղանակային պայմանների պատճառով ճանապարհի անցանելիությունը կարող է էլ ավելի սահմանափակվել:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային խմբի առաջնահերթ ուշադրության ներքո է եղել երեխաների իրավունքների հարցը. դպրոցներում անհնարին է եղել կամ մեծ դժվարությամբ է կազմակերպվել երեխաների կրթությունը: Ճանապարհի փակ լինելու լուրը մանկավարժներին, երեխաներին ու նրանց ծնողներին բերել է անակնկալի ու առաջ է եկել բացարձակ անորոշ վիճակ: Նույնիսկ որոշ ուսուցիչներ ճանապարհի փակ լինելու մասին տեղեկացել են այսօր առավոտյան:

«Օրինակ՝ Բարձրավանի դպրոցի 9 ուսուցիչներից 4-ը դպրոց են գալիս Գորիսից, իսկ 1-ը՝ Կապանից։ Ստեղծված իրավիճակի պատճառով Գորիս քաղաքում բնակվող ուսուցիչները դասընթացը կազմակերպել են հեռավար եղանակով, քանի որ չեն կարողացել հասնել դպրոց: Հատուկ ենք նշում, որ այս բնակավայրն առավել խնդրահարույց է մեկուսացման առումով:

Որոտանի դպրոցի 44 աշակերտներից 3-ը կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող երեխաներ են, ինչպես նաև նախակրթարանի խմբի 3 երեխա, ում համար պետք է հատուկ ուշադրություն ու խնամք: Դպրոցի 19 ուսուցիչներից 15-ը գալիս են Գորիս քաղաքից։ Գորիս-Կապան ճանապարհահատվածի ադրբեջանական վերահսկողության պատճառով դասերը սկսվել են ուշացումներով ու հստակություն էլ չկա՝ առաջիկայում ինչ է լինելու: Անգամ դպրոցի ունեցած Գազել մակնիշի մեքենայով հնարավոր չի եղել հասնել դպրոց:

Շուռնուխի դպրոցի 16 ուսուցիչներից 2-ը գալիս են Գորիսից, իսկ 1-ը՝ Կապանից: Այսօր Գորիսից եկող ուսուցիչները չեն կարողացել հասնել դպրոց։

Ճանապարհի ադրբեջանական վերահսկողության պատճառով, ինչպես նաև Խոտ բնակավայրով անցնող այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելի լինելով պայմանավորված՝ սահմանափակվում է հատկապես այդ գյուղերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը»,- ընդգծում է Թաթոյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցի ընթացքում արձանագրվել է նաև, որ Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում բնակվում են նաև տարեցներ, հաշմանդամություն, առողջական խնդիրներ ունեցող անձինք: Սա նշանակում է, որ պետք է լիարժեք երաշխավորել օպերատիվ և արդյունավետ բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ դեղորայքի ու անհետաձգելի բուժօգնության տրամադրումը մարդկանց, այդ թվում՝ տարեցների ու երեխաների:

Պաշտպանի ձևակերպմամբ՝ այս բացառիկ հումանիտար հարցը Գորիս–Կապան ճանապարհի ադրբեջանական վերահսկողության պատճառով դարձել է խիստ խնդրահարույց: Արձանագրվել է հաշմանդամության կենսաթոշակի հետ կապված Գորիս քաղաք մեկնելու անհրաժեշտության հրատապ դեպք, որ հնարավոր չի եղել ապահովել:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ադրբեջանական արարքների պատճառով առաջացած՝ քաղաքացիների համար առօրյա կյանքի կազմակերպման, կենսական կարիքների լուծման խնդիրներ: Օրինակ՝ այսօր Շուռնուխում եղանակային պայմանների պատճառով հրատապ անհրաժեշտություն է առաջացել վերանորոգել բնակելի տներից մեկի տանիքը, սակայն անհրաժեշտ շինարարական նյութերը ձեռք բերելը եղել է անհնարին:

Արման Թաթոյանի խոսքով՝ վերը նշված փաստերը վկայում են, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական երեկ ՀՀ-ում հայտարարված, այսպես կոչված, սահմանային և մաքսային վերահսկողությունն ամբողջությամբ խաթարել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի իրավունքները.

«Ստեղծված վիճակը կոպտորեն ոտնահարում է երեխայի շահերը, խախտում է բժշկական առաջնահերթ օգնությունից օգտվելու մարդասիրական բացարձակ իրավունքը:

Պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական դիմակավորված ու զինված ծառայողները շարունակում են ծառայություն իրականացնել ճանապարհին, ինչն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության իրական սպառնալիք:

Այս իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: Նշված խախտումները կոպտորեն ոտնահարում են ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, և դրա ուժով սահմանային ցանկացած գործընթաց դարձնում են անօրինական (unlawful):

Փաստերն ակնհայտ հաստատում են, որ ադրբեջանական զինված կամ այլ մարմինների ամրացումը էլ ավելի է խորացնելու մարդու իրավունքների խախտումներն ու Հայաստանի քաղաքացիական բնակչությանը կանգնեցնելու է էլ ավելի մեծ հումանիտար խնդիրների առաջ:

Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ծառայողների, հատուկ այլ ծառայությունների տեղակայումն ու նրանց նշված արարքներն ապօրինի են (զուրկ է իրավական հիմքից), դրանք քրեորեն պատժելի արարքներ են: Նրանց տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, իսկ իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքների ապահովումը նման իրավիճակներում միջազգային հիմնարար պահանջ է:

Ավելին, պետք է հիշել, որ այս ամենին զուգահեռ շարունակվում է ադրբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը»:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ծառայություն են տանում՝ ուղղված մարդկանց անվտանգության ապահովմանն ու աջակցությանը: Այս մասին նշել են նաև բնակիչները: Առանձին աջակցություն են ցուցաբերում նաև համայնքային մարմինները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կշարունակի նրանց հետ համագործակցությունը՝ մարդկանց խնդիրների լուծման նպատակով:

Սյունիքի մարզում կատարված այս փաստահավաք աշխատանքների արդյունքները կամփոփվեն և իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների արդյունքները կուղարկվեն միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և հասարակական կազմակերպություններին:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк МеланшонАбхазия чтит память жертв Геноцида армянАрмянский народ пережил первый геноцид XX века и первую этническую чистку XXI века: выступление Натали Луазо в ЕПВ Норатусе за сутки погибли двое мужчин – вследствие взрыва и огнестрельного раненияВ Цицернакаберде супругу премьер-министра Армении встретили криками «Никол - предатель», «Никол – убийца»Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали маршГеноцид армян - самое ужасное преступление в истории человечества: Фабио Массимо КастальдоГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюПрезидент Армении: Борьба с безнаказанностью имеет важное значение для восстановления исторической справедливостиПосольство России в Армении опубликовало запись на армянском языке в день памяти жертв Геноцида армянПосол Бельгии в Армении в Мемориальном комплексе Цицернакаберда почтил память жертв Геноцида армян в Османской империиСегодня мы чтим память жертв Геноцида армян: Марина КальюрандФранцузы и армяне навсегда связаны: МакронГенсек ОДКБ заявил о попытках Запада распространять деструктивный контент в других странахКатоликос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единстваЭрдоган в связи с 24 апреля сделал очередное заявление, отрицающее исторические реалии 1915 годаС утра поток людей к мемориалу «Цицернакаберд» в Ереване не прекращаетсяВ 21 веке, мы стали свидетелями очередной политики этнических чисток и ее последствий: МИДГеноцид армян – это не просто трагедия прошлого, это продолжающаяся действительность: депутат ЕвропарламентаПремьер-министр Никол Пашинян почтил память жертв Геноцида армян в ЦицернакабердеПослание премьер-министра Никола Пашиняна по случаю 109-й годовщины Геноцида армянГенсек: решение Армении покинуть ОДКБ или остаться в ней будет суверенным выбором страны109 лет спустя: День памяти жертв Геноцида армянПремьер-министр Армении присутствовал на концерте, посвященном памяти жертв Геноцида армянАрхиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествие
Самое популярное