Ովքեր են Հրազդանում համայնքապետի թեկնածուները
PoliticalԴեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերում, այդ թվում Հրազդանում, սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Այստեղ ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները:
«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն Մոնթե Մաթևոսյանն է: Նա 2014-2018 թվականներին գերազանցությամբ ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի բակալավրիատը, իսկ 2018-2020 թվականներին՝ նույն ամբիոնի մագիստրատուրան։ 2019 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունիս 4-ն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության տեղեկատվական և վերլուծական բաժնում՝ որպես մեդիայի վերլուծաբան: 2021 թվականի սեպտեմբերից մինչ օրս ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների պահպանության տարածքային գործունեության համակարգման բաժնի ավագ մասնագետն է:
«Հայ Յեղափոխական Դաշնակցության» թեկնածուն փաստաբան Վարդան Գևորգյանն է: Նա ծնունդով Հրազդանից է: 1991-1996 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում: Ամուսնացած է: