Մուրադովը Գագիկ Ծառուկյանին շնորհակալություն է հայտնել Արցախում ռուսական եկեղեցու կառուցման համար (տեսանյութ)
ОбществоԱյսօր Արցախում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն` նվիրված Արցախում ՌԴ խաղաղապահ զորքերի տեղակայման 1-ամյակին, որի շրջանակներում բացվել է ռուս խաղաղապահի հուշարձան։
Բրոնզից ձուլված հուշարձանը պատկերում է մի խաղաղապահի՝ ամբողջ մարտական զինամթերքով, Կալաշնիկով ինքնաձիգը ուսին՝ գրկած փխրուն աղջկան, ով նրան ծաղկեփունջ է տալիս: Հուշարձանի նախատիպը խաղաղապահ առաքելության իրական մասնակիցն էր։
Արարողությունը ներառում էր նաև ժամանակի պարկուճի տեղադրում՝ ժառանգներին ուղղված ուղերձով։
Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական ավանի տարածքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ` բացվել է նաեւ առաջին ուղղափառ եկեղեցին։
Արարողությանը մասնակցել են ՌԴ ՊՆ-ի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը և ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինը, Գագիկ Ծառուկյանը։