Ռուսաստանում ներգաղթյալներին փոխարինող են գտել
МирՌուսաստանի նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևն առաջարկել է ներգաղթյալներին փոխարինել մարզերից աշխատողներով, հաղորդում է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը։
«Ասում են՝ ռուսները չեն ուզում աշխատել։ Ես չեմ հավատում։ Ներգաղթյալների հոսք է հաստատվել, միլիոնավոր մարդիկ են գալիս այստեղ, բայց ունե՞նք կազմակերպություններ, որոնք փորձել են հավաքագրումներ կազմակերպել Ռուսաստանի մարզերում։ Ես այդ մասին չեմ լսել»,-ասել է Ֆադեևը։
Կառավարությունն ակնկալում է 25 տարում ներգաղթյալների ռեկորդային աճ՝ մինչեւ 398 հազար մարդ։ Վերջին անգամ միգրացիայի աճը գերազանցել է 400 հազարը 1996թ.։ 2020 թվականին այդ ցուցանիշը կազմել է 106 հազար։
Նախագահին կից ձեռնարկատերերի իրավունքների հանձնակատար Բորիս Տիտովը սեպտեմբերի կեսերին ասել էր, որ թոշակառուները կարող են լուծել օտարերկրյա աշխատուժի պակասի խնդիրը։ Նրա խոսքով՝ թոշակառուները ցանկանում են աշխատել եւ պատրաստ են փոխարինել միգրանտներին, սակայն նրանք դա չեն անում, որպեսզի պահպանեն կենսաթոշակների ինդեքսավորումը։