Apple-ը մոտ 30 միլիոն դոլար փոխհատուցում կվճարի ԱՄՆ խանութների աշխատակիցներին պայուսակները ստուգելու համար
ԺամանցԱմերիկյան Apple ընկերությունը համաձայնվել է վճարել 29,9 մլն դոլար՝ Կալիֆորնիա նահանգի ֆիրմային խանութների աշխատակիցների կողմից 2013 թվականին իր դեմ ներկայացված կոլեկտիվ հայցը լուծելու համար։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, հայցվորների փաստաբանները խնդրել են ԱՄՆ դաշնային դատավորին հավանություն տալ առաջարկին։
Գործակալության տվյալներով՝ Կալիֆորնիայի Apple-ի 52 խանութների 14683 աշխատակիցների անունից ներկայացված հայցում պնդվում է, որ ընկերությունը խախտել է նահանգի օրենքը՝ չվճարելով նրանց այն ժամանակի համար, որը աշխատակիցները ծախսել են իրենց պայուսակները ստուգելու համար՝ անվտանգության նկատառումներով: Apple-ն իր հերթին նշել է, որ պայուսակների խուզարկություններն անհրաժեշտ են՝ համոզվելու համար, որ աշխատակիցները դրանցում չեն թաքցնում գողացված էլեկտրոնային սարքերը։
Գործարքի պայմանների համաձայն՝ համաձայնեցված գումարից խմբային ակցիայի մեջ ընդգրկված յուրաքանչյուր աշխատակից կստանա 1286 հազար դոլար։
Ինչպես պարզաբանել է Bloomberg-ը, 2015 թվականին դատավորը բավարարել է Apple-ի միջնորդությունը՝ հայցը մերժելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, 2020 թվականին իններորդ շրջանային վերաքննիչ դատարանը վճռել է, որ Apple-ը պարտավոր է աշխատակիցներին վճարել իրենց պայուսակները ստուգելու վրա ծախսած ժամանակի համար: