Դանի Ալվեշը կվերադառնա «Բարսելոնա»
Sport«Բարսելոնան» համաձայնել է պայմանագիր կնքել բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշի հետ մինչև այս մրցաշրջանի ավարտը, հայտնում է իսպանական ֆուտբոլային ակումբի կայքը։
Ալվեշը սեպտեմբերին հեռացավ բրազիլական «Սան Պաուլոյից» և ազատ գործակալի կարգավիճակում էր։ 38-ամյա խաղացողը կմիանա «Բարսելոնային» հաջորդ շաբաթ, բայց թիմում կկարողանա խաղալ միայն հունվարին, երբ բացվի տրանսֆերային պատուհանը:
Ալվեշը «Բարսելոնայում» խաղացել է 2008-2016 թվականներին։ Ակումբի կազմում նա դարձել է Իսպանիայի վեցակի չեմպիոն, երկրի գավաթի և սուպերգավաթի քառակի հաղթող, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի գավաթի եռակի հաղթող։ Ալվեշը խաղացել է նաև իսպանական «Սևիլիայում», Թուրինի «Յուվենտուսում», ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում» և այլ թիմերում։ Բրազիլիայի հավաքականի կազմում պաշտպանն անցկացրել է 119 հանդիպում և դարձել ութ գոլի հեղինակ։