Հայկական Շուշիի տակ ադրբեջանական հենակետի վրա նռնակը նետել է Հայ մարդը, ով ունի արժանապատվություն, վրեժ. Ղազինյան
ԲլոգոսֆերաՀայկական Շուշիի տակ Ադրբեջանական հենակետի վրա նռնակը նետել է Հայ մարդը, ով ունի արժանապատվություն, վրեժ և հատուցման պահանջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը`անդրադառնալով այսօր Արցախում տեղի ունեցած միջադեպին:
«Հայկական Շուշիի տակ Ադրբեջանական հենակետի վրա նռնակը նետել է Հայ մարդը, ով ունի արժանապատվություն, վրեժ և հատուցման պահանջ:
Նա համոզված է, որ Շուշին հայկական է, թուրքն ու ադրբեջանցին թշնամի են և երբեք բարեկամ չեն դառնա, նա վստահ է, որ մեկ Հայ մարդու կյանքի դիմաց թշնամու երեք կյանք պետք է մատաղ արվի:
Կա Հայ մարդ և կան նիկոլներ. կամ նիկոլ ես, կամ Հայ մարդ . . .»,- գրել է նա: