«Էլ ով դիմանա». Իննա Խոջամիրյանը հիացրել է իր սլացիկ ոտքերով (լուսանկար)
Դերասանուհի Իննա Խոջամիրյանն այժմ Դուբայում է, որտեղից էլ իր երկրպագուների հետ կիսվում է հանգստյան կադրերով:
Դերասանուհին Ինստագրամի իր էջում կիսվել է լուսանկարով, որում կեցվածք է ընդունել լողափին և կրում է միայն վերնաշապիկ` ցուցադրելով սլացիկ ոտքերը:
«Փախչել և հանգիստ նստել լողափում` դա է դրախտի իմ պատկերացումը»,- այսպես է նա մակագրել լուսանկարը, որը ժամերի ընթացքում ստացել է ավելի քան 11 հազար հավանում:
Մեկնաբանություններում աստղի երկրպագուները հիացական խոսքեր են հղել նրան. «Էլ ով դիմանա», «Սիրունիկս», «Աննմանս», «Կատարյա՜լ»,- գրել են օգտատերերը: